Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե մեր տե­սա­կը չպա­հե­ցինք, կո­րած ենք. պետք է խել­քի գան»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ազիզյանը հինգ տասնամյակից ավելի է, ինչ որպես դերասան աշխատում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում։ 1995-2000 թվականներին եղել է թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ 2001-2002 թվականներին՝ գլխավոր ռեժիսորը: 

Դերեր է կերտել տարբեր ներկայացումներում, ինչպիսիք են «Պեպոն», «Ամուսինները», «Դիմակահանդեսը», «Քաոսը», «Լիր արքան» և այլն: Շատերն, իհարկե, նրան կհիշեն ֆիլմերում կերտած իր կերպարների՝ «Հեղնար աղբյուրում»՝ Երանոսի, 

«Այս կանաչ կարմիր աշխարհում»՝ Դիլանի շնորհիվ։ Ցանկն այսքանով չի սահմանափակվում։ 

Այժմ էլ դերասանը շարունակում է հանդես գալ թատրոնում։ Հակոբ Ազիզյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնում է մշակութային խնդիրներին, հասարակական խմորումներին և երկրի համար բարդ ժամանակներում մտավորականների խոսքի և գործի կարևորությանը։ 

«Մեր երկիրը թևակոխել է նոր՝ ժողովրդավարության փուլ, բայց խոչընդոտներ կան։ Խառնվել է հնի ու նորի պայքարը։ 

Կարծում եմ՝ պետք է, ի վերջո, խելքի գան, մեր երկիրն իրոք պատկանի ժողովրդին, և ժողովուրդն ապրի արժանավայել և աշխարհին ներկայանա իր համախմբվածությամբ, տոկունությամբ, հզորությամբ, այնպես, ինչպես մի քանի անգամ արել է, զարմացրել բոլորին։ 

Մեր տեսակը պետք է պահպանվի, որովհետև, առանց չափազանցնելու, մոլորակի վրա եզակի ենք ամեն ինչով՝ թե՛ հավատքով, թե՛ աշխատասիրությամբ, թե՛ ընդունակությամբ։ Ճիշտ կլինի, որ մեր կառավարությունը և մնացյալը մտահոգվեն այն մասին, որ մարդիկ իրենց լավ զգան իրենց երկրում, հայրենիքում, ապրեն իրենց արժանիքի համեմատ, չլքեն այս հողը և չգնան ուրիշի տունը շենացնելու։ 

Ես մտահոգ եմ այս իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում հասարակական խմորումների մասին այսպես է արտահայտվում Ազիզյանը։ Նա նշում է՝ ներկայումս չի տեսնում, որ առանձնապես կարևորություն են տալիս մշակույթին։ «Մշակույթն այսօր այն հզոր միջոցն է, որը կարող է հասարակությանը և՛ քարոզել, և՛ բավարարել, և՛ ոգևորել, և՛ իր տեսակով մարդ պահել։ Այսօր դրա կարիքը կա։ 

Հասարակությունը պետք է «դառնա» դեպի մշակույթը, համախմբված լինի։ Այսօր ունեմ մտավախություն, որ կորցնում ենք մեր ազգային դիմագիծը։ Դա ինձ համար շատ զայրացնող երևույթ է։ Վերջերս «Գրիգոր Նարեկացի» մոնոներկայացմամբ եմ հանդես եկել թատրոնում։ 

Այնտեղ ամեն ինչ կա մարդու և Աստծո հարաբերության մասին, չպետք է խանգարվեն գոյություն ունեցող չափերը։ Պետք է ամեն մարդ պահպանի դարերով եկած իր ազգային մենթալիտետը, իր արժանիքը, իր տեսակը։ Մեր արժանիքը մեր առանձնահատկության, մեր տեսակի մեջ է, իսկ մեր տեսակը պետք է անաղարտ մնա։ 

Եթե չմնաց, կարող ենք ձուլվել և ոչնչանալ, ինչպես շատ-շատ ազգեր են ձուլվել, հիմա ո՛չ կան, ո՛չ էլ հիշում են նրանց»,- նշում է ՀՀ ժողովրդական արտիստը։ Հասարակական լարվածության, պետության համար դժվար այս ժամանակաշրջանում մշտապես խոսվում է մտավորականների կողմից սթափեցնող խոսքի անհրաժեշտության մասին։ 

«Մտավորականի դերը միևնույն ժամանակ պարզն ու ամենաբարդն է։ Մտավորականներն իրենք պետք է նման դեպքերում շատ ակտիվ լինեն։ Պետությունն էլ իր ուշադրությունը պետք է ավելի շատ դեպի մշակույթն ուղղի, որովհետև դա է միակ միջոցը հասարակության մեջ առկա տարաձայնությունները վերացնելու համար։ 

Պետք է բեմադրություններ արվեն և ֆիլմեր նկարահանվեն մեր ազգային տեսակի վերաբերյալ։ Պետք է միասնական լինենք այնպես, ինչպես բռունցքվեցինք Արցախյան մարտում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։ Հատկապես վերջին շրջանում հայհոյանքը, գռեհկաբանությունը, իրար չլսելն ու մեկը մյուսի կարծիքը չհարգելը դարձել է հասարակության լեզվամտածողության անբաժան մասը։ 

Ազիզյանը կարծում է, սակայն, որ այս խնդիրն էլ է հնարավոր լուծել։ «Սոցիալական ցանցերը կարծես բամբասող կանայք լինեն։ Ով ինչ դատողություն ունի, ինչպես մտածում է, գրում է, դա շատերի համար դառնում է զզվելի։ Մի կողմից լավ է, որ ամեն մարդ կարողանում է իրեն դրսևորել, բայց ամեն ինչ չէ, որ պետք է գրել, ասել։ 

Պետք է խորհել, մտածել՝ ինչ ես ասում, ինչի ես ասում, ոչ թե ոտնահարել մեր ազգային կյանքն ու ապրած տեսակը, սա վիրավորական է։ 

Ի վերջո, դա ավելի շատ ինտելեկտի պակաս է։ Շատերը չգիտեն՝ ով ենք մենք, շատերին էլ պետք է, որ հանկարծ մի օր զարթնեն և տեսնեն՝ հեքիաթի մեջ են, ինչ ուզում անում են, բայց այդպես չի լինում։ Մշակույթն այն է, ինչին պետք է առավելություն տանք։ Կրթություն և մշակույթ։ Սա է մարդուն ձևավորում և մարդու տեսակն առանձնացնում։ 

Դժվարանում եմ ասել, թե այս երկու կարևոր ոլորտների կառավարման միավորումը մեկ գերատեսչության մեջ որքանով էր ճիշտ։ Չգիտեմ՝ աշխատատեղերի կրճատման համար էր, թե ինչ, բայց ոլորտները տուժում են։ 

Եթե ընդունում ենք, որ մշակույթն ազգի հավաքական մտածողությունն է, մեր ազգը, պատմությունը ներկայացնողը, նրան պետք է առավել կարևորություն տանք։ Դա մեծ զենք է մեր պետության ձեռքում հասարակությանն ի մի բերելու, նրան գաղափարապես նախապատրաստելու։ 

Մեր ազգը դարեր է ապրել, այսքան կորցրել, մասնատվել, մնացել այս լեռներում։ Մի կողմում էլ մեր Արցախն է, պատերազմի մեջ գտնվող երկիր ենք։ Բնական է՝ մարդիկ իշխանություն են կորցրել, առաջ դիրք ունեին, ամեն ինչի դիմում են վերադառնալու համար, եկողներն էլ ցանկանում են մնալ իշխանության, մի մասն էլ նոր է ցանկանում ասպարեզ գալ։ Ի վերջո, պետք է խելքի գան։ 

Ով նստում է Ազգային ժողովում կամ կառավարություն ձևավորում, պետք է շատ ավելի խորը մտածի ազգը պահելու, այն չկորցնելու մասին։ Եթե մեր տեսակը չպահեցինք, կորած ենք»,-եզրափակում է Հակոբ Ազիզյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութ