Դոնալդ Տուսկ. Առանց ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության Շենգենը պատմություն կդառնա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռանց Եվրամիության արտաքին սահմանների վերահսկողության Շենգենը պատմություն կդառնա: Reuters-ի փոխանցմամբ, Բրյուսելում ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից առաջ այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
Նրա խոսքով, այս գագաթաժողովը վերաբերում է ավելի ընդլայնված համատեքստի, մասնավորապես, Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների ակտիվացմանը, ներառյալ՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը:
Ըստ Դոնալդ Տուսկի, Թուրքիան Եվրամիության առանցքային գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում: «Բայց եկեք միամիտ չինենք: Թուրքիան միգրացիոն ճգնաժամի լուծման միակ բանալին չէ: Շատ կարեւոր են մեր պատասխանատվությունն ու պարտավորությունները մեր արտաքին սահմանները պաշտպանելու հարցում: Մենք չենք կարող այդ պարտականությունը երրորդ երկրի փոխանցել»,- ասել է Տուսկը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



