Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միակամության բացակայության հետևանքները. ի՞նչ է կատարվում թուրքահայերի շրջանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

russian.eurasianet.org-ն «Թուրքիա. նոր հայկական պատրիարքի ընտրության ոչ միանշանակ հետևանքները» վերնագրով հոդվածում գրում է, որ Ստամբուլի ավանդական հայկական Կուրթուլուշ թաղամասում տեղակայված մարդաշատ գեղեցկության սրահում քննարկվում էր Պոլսո պատրիարքի՝ վերջերս կայացած ընտրությունը: 53-ամյա դիմահարդար Սեսիլը (նրա խնդրանքով անունը փոխվել է), կտրվելով գործից, նշել է, որ իր կարծիքով, «պատրիարքը Թայիփ Էրդողանի խամաճիկն է», և դրա համար էլ ինքը չի մասնակցել ընտրությանը: 

Հայկական պատրիարքը (օսմանցիների կողմից 1461 թվականին մտցրած պաշտոն) Թուրքիայում հայերի բարձրագույն հոգևոր առաջնորդն է: Այդ համայնքը ժամանակին եղել է Օսմանյան Կայսրության բաղկացուցիչ մասը, բայց 1915 թվականի ցեղասպանությունից հետո այն կրճատվել է մինչև 60000 մարդու, որոնց մեծ մասը բնակվում է Ստամբուլում: Վաղ ժամանակի Օսմանյան Կայսրությունում հայերը համեմատաբար ազատորեն են ընտրել իրենց պատրիարքին «Միլլեթ» համակարգի համաձայն, որը կարգավորում էր ոչ մահմեդականների ինքնակառավարումը: 

Բայց այդ համակարգը Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո չեղարկվել է 1923 թվականին, և այդ ժամանակից ի վեր այս կամ այն կարգի միջամտություններով թուրքական իշխանությունները վերահսկում են ընտրությունները: 

Վերջին հայրապետը՝ Մեսրոպ Մութաֆյանը, տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ և 12 տարի չի կարողացել կատարել իր պարտականությունները: Այդ ամբողջ ընթացքում եկեղեցին ղեկավարել է Թուրքիայի կառավարության կողմից նշանակված հոգևորականը՝ Արամ Աթեշյանը: 

2017 թվականին պատրիարքարանը ընտրություններ էր անցկացրել, որպեսզի ընտրվի տեղապահ, այսինքն՝ ժամանակավոր առաջնորդ, որը և պետք է անցկացնի Աթեշյանի իրավահաջորդի հետագա ընտրությունը: 

Հաղթել էր Գերմանիայում բնակվող Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, բայց Ստամբուլի իշխանությունները չեղյալ էին հայտարարել ընտրությունների արդյունքը: Մութաֆյանը վախճանվել է 2019 թվականի մարտին, և հաջորդ ամիս պատրիարքարանը տեղական իշխանություններին խնդրել էր թույլատրել անցկացնել նոր պատրիարքի ընտրություն: 

Աշնանը հայտը հաստատվել էր, և քվեարկություն էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերին: Չնայած նախկինում Թուրքիայում ծնված, բայց արտերկրում ծառայող թեկնածուները նույնպես իրավունք են ունցել առաջադրվել պատրիարքի պաշտոնին, այս անգամ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ներդրել է նոր կանոն՝ թեկնածուն պետք է լինի Թուրքիայի բնակիչ: 

Արդյունքում, արտասահմանցի 10 թեկնածուներ փաստացի հեռացվել են ընտրարշավից, այդ թվում՝ Հայաստանի հայտնի հոգևորական Սեպուհ Չուլջյանը, և մնացել է ընդամենը երկու թեկնածու՝ Աթեշյանը և Սահակ Մաշալ յանը: Վերջինս էլ հենց հաղթել է երկու փուլով անցած ընտրություններում: 

Ընտրատեղամասեր են ստեղծվել ողջ Ստամբուլում, ինչպես նաև Հաթայ, Կայսերի, Դիարբեքիր և Մարդին նահանգներում, սակայն մասնակցությունը քիչ է եղել: Թուրքիայի բնակիչ լինելու՝ Անկարայի պահանջը շատ հայեր համարել են ցանկալի թեկնածուի ընտրվելուն նպատակաուղղված ցինիկ հնարք:

 Քվեարկությունից առաջ հայտնի ընդդիմադիր պատգամավոր, ազգությամբ հայ Կարո Փայլանը հայտարարել է, որ «ինքը չի մասնակցի Հայոց պատրիարքի ընտրություններին, ընտրված անձին չի համարի իր պատրիարք, իսկ պետական ծառայողները և նրանց հետ համագործակցողները, որոնք ստվեր են գցում իրենց պատվին, կընկնեն պատմության մութ էջերի մեջ»:

 «Նոր զարթոնք» իրավապաշտպան հայկական շարժումը ևս բոյկոտել է ընտրությունները և պահանջել չեղյալ հայտարարել արդյունքները:

 Ըստ շարժման ղեկավար Մուրադ Միխչինի, «պետությունը կարիք չունի այն թեկնածուների, որոնք կարող են ազատորեն խոսել 1915 թվականի իրադարձությունների մասին, նրանց պետք է իրենց տեսակետը ընդունող ինչ-որ մեկը, և այդ իսկ պատճառով արգելել են ընտրություններին դրսից թեկնածուների մասնակցությունը»: Իրականում ոչ բոլորն են համաձայն այս փաստարկի հետ: 

Թուրքիայում լույս տեսնող միակ հայերեն «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը պնդում է, որ հայերի մոտ միասնական դիրքորոշման բացակայությունն է ստիպել կառավարությանը միջամտել ընտրության գործընթացին: 

Նա կարծում է, որ կառավարությանը մոտ կանգնած պատրիարքը համայնքին օգուտ տալու ավելի շատ հնարավորություններ ունի, իսկ ընտրությունների դեմ բողոքի ակցիաները «դեմագոգիա» են: 

Մինչ Ստամբուլում հասունացել է այս հարցը, Վաշինգտոնում այլ հարց է ի հայտ եկել. ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և դրանով իսկ Թուրքիայում վրդովմունքի փոթորիկ առաջացրել: Իր ընտրությունից մի քանի օր անց նոր պատրիարքը թուրքական ԶԼՄ-ներին ասել է, որ ափսոսում է ԱՄՆ-ի նման բանաձևի համար, և փորձել է հեռու պահել թուրքահայերին հայկական սփյուռքից: 

Այս հայտարարությունը Թուրքիայի շատ հայերի կողմից ընկալվել է որպես Անկարայի շահերի պաշտպանության անիմաստ գործողություն: Այնուամենայնիվ, կան բավական թվով հայեր, որոնք կիսում են պատրիարքի տեսակետը: 

Չնայած ցեղասպանության ճանաչումը հայկական սփյուռքի հիմնական նպատակներից մեկն է, բայց թուրքահայերից շատերը դա համարում են անտեղի բեռ: «Նոր զարթոնք» շարժման ղեկավար Միխչինի կարծիքով, «ԱՄՆ-ի ընդունած օրինագիծը վրդովեցրել է Թուրքիային, բայց դա իրենց հետ կապ չունի. երբ սփյուռքը օտարերկրյա խորհրդարաններում փորձում է հասնել ցեղասպանության ճանաչմանը, իրենք տեղում ունենում են բացասական հետևանքներ»: 

Դիմահարդար Սեսիլն էլ պատմել է, որ «ամեն անգամ, երբ այդ քննարկումները մտնում են միջազգային օրակարգ, իրենք վախենում են իրենց երեխաների համար»: 

Ըստ նրա, 15 տարի առաջ պարտադիր զինվորական ծառայության ժամանակ իր զարմիկի վրա կրակել են, բայց նա կենդանի է մնացել, իսկ ահա 2011 թվականին 25-ամյա զորակոչիկ Սևակ Բալըքչին զոհվել է նման հարձակման արդյունքում: 

Չորս տարի առաջ ծայրահեղական ազգայնամոլ դեռահասը սպանել էր հայտնի լրագրող Հրանտ Դինքին: 

Ըստ «Հրանտ Դինք» հիմնադրամի վերջին զեկույցի, 2018 թվականից հայերը հրեաներից հետո դարձել են Թուրքիայում ատելության խոսքի երկրորդ ամենատարածված թիրախը: Դիմահարդար Սեսիլն էլ այն կարծիքին է, որ «ցեղասպանություն, իհարկե, տեղի է ունեցել, և իր պապը կորցրել է իր ողջ ընտանիքը , բայց ինչո՞ւ է Ամերիկան այս պահին այն մտցնում օրակարգ, չէ, որ դա տեղի է ունեցել 100 տարի առաջ»:

Կամո Խաչիկյան

Ազգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ