Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ԱԻՆ կոլեգիայի նիստում ամփոփվել է 2019-ին կատարված աշխատանքը (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 4-ին կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նիստը նվիրված էր 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը: Կոլեգիայի նիստին մասնակցել են նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ելույթով հանդես է եկել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «ԱԻ նախարարը ընդգծեց, որ անցյալ տարին ծանրաբեռնված է եղել բոլոր ուղղություններով և շնորհակալություն հայտնեց նախարարության բոլոր աշխատակիցներին կատարված մեծ աշխատանքի համար:

Հատկապես առանձնացվեց քաղաքացիների նկատմամբ բարեհամբյուր և հարգալից վերաբերմունքի կարևորությունը:

Ֆ. Ցոլակյանը նշեց, որ մշակվում է աշխատանքի գնահատման բալային համակարգ, որի հիման վրա էլ աշխատակիցներն այսուհետ կստանան լրավճարներ:

Անդրադառնալով համակարգում ընթացող կառուցվածքային փոփոխություններին՝ նախարարը հավաստիացրեց, որ Փրկարար ծառայությունում հաստիքները ոչ միայն չեն կրճատվել, այլ նաև՝ պետք է ավելացվեն: Փոփոխությունների արդյունքում կհամալրվեն կանխարգելող և արագ արձագանքող ստորաբաժանումները՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Ցավով հիշատակելով անցյալ տարի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհված հրշեջ-փրկարարի մահը՝ նախարարը նշեց, որ ստորաբաժանումների ղեկավարները պետք է ցուցաբերեն առավելագույն զգոնություն և զգուշավորություն փրկարարների աշխատանքը հնարավորինս անվտանգ կազմակերպելու համար:

Ֆ. Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց վետերաններին, հատկապես բարձրահարկ շենքերի հրդեհաշիջման աշխատանքներում մեթոդական աջակցություն ցուցաբերելու և արդյունավետ փորձը նոր սերնդին փոխանցելու համար: Աշխատանքներ են տարվում նաև տեխնիկական վերազինման ուղղությամբ: Օրերս մրցույթ է հայտարարվելու երկու ավտոսանդուղքի «50 և ավելի մետր բարձրության վրա հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար» ձեռք բերման համար: Ընթացքի մեջ է համակարգիչների նոր խմբաքանակի ձեռքբերումը:

-Բարդ աշխատանքային տարի է սպասվում, կլիման չորային է և պետք է պատրաստ լինել բոլոր մարտահրավերներին, բոլոր լավ աշխատակիցները գնահատվելու և խրախուսվելու են, - նշեց նախարարը:

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը զեկույցի համար խոսքը տվեց Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին: Ծառայության տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ահազանգման կենտրոնում զանգերի քանակը կազմել է 1 միլիոն 817 հազար (2018 թ.-ին՝ 2 միլիոն 13 հազար): 2019 թ. ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է` 20889 արտակարգ դեպք (2018 թ.-ին` 16231), ինչի հետևանքով զոհվել է 427 մարդ (2018 թ.՝ 403), տուժել՝ 12502 (2018 թ.-ին՝ 11213): Հաշվետու ժամանակահատվածում՝ 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, դեպքերն աճել են 4658-ով կամ 28.7 %-ով, զոհերի թիվն աճել է 24-ով կամ 6 %-ով, իսկ տուժածներինը՝ 1289-ով կամ 11.5 %-ով: Փրկվել է 363 մարդու կյանք (2018 թ.՝ 301):

2019 թվականի ընթացքում ծառայության ստորաբաժանումների և օպերատիվ խմբերի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել է` 28594 ելք (2018 թ.՝ 22725), որից հրդեհների մարման նպատակով իրականացվել է 16413 մեկնում (2018 թ.՝ 10619), փրկարարական և այլ աշխատանքների իրականացման նպատակով՝ 12036 մեկնում (2018 թ.՝ 11934): Ելքերի 1437 դեպքերում գրանցվել են կեղծ կանչեր (2018 թ.՝ 1168), այդ թվում՝ 1292 հրդեհի (2018 թ.՝ 996):

-Այսօր մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ փրկարար ծառայության բոլոր աշխատակիցներն ապահովված են համազգեստով և հանդերձանքով, իսկ ստորաբաժանումները՝ անհրաժեշտ քանակությամբ վառելիքահումքային նյութերով, - նշեց Վ. Գաբրիելյանը:

Հաշվետու ժամանակահատվածում հետևողական աշխատանքներ են տարվել արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ: Իրականացվել է ամենօրյա աշխատանք քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման ուղղությամբ:

Աշխատանքներ են իրականացվել նաև կադրերի ընտրության, ուսուցման և տեղաբաշխման ուղղությամբ: Փրկարարական ծառայություն է ընդունվել 245 քաղաքացի:

-Ընդհանուր առմամբ փրկարար ծառայության փրկարարական և հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները կարողացել են իրենց ամենօրյա, տքնաջան, ես կասեի նույնիսկ իրենց անձնազոհ աշխատանքի շնորհիվ անել ամեն ինչ, որպեսզի մեր հանրապետության բնակչությունը լինի առավել պաշտպանված մեր երկրին բնորոշ այնպիսի սպառնալիքներից, ինչպիսիք են հրդեհները, սողանքները, քարաթափումները և տեխնածին բնույթի առանձին աղետները, - ամփոփեց զեկույցը Վ. Գաբրիելյանը:

Այնուհետև զեկույցով հանդես եկավ ԱԻ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը: ԱԻ գլխավոր քարտուղարը նշեց,որ ՀՀ պետական բյուջեից ԱԻՆ-ին 2019 թ. հատկացվել է 12 մլրդ 631 մլն ՀՀ դրամ գումար, իսկ 2020 թ.՝ 15 մլրդ 308 մլն ՀՀ դրամ, այսինքն՝ 2.7 մլրդ ՀՀ դրամով ավելի: Վերը նշված աճը հիմնականում պայմանավորված է փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի ավելացմամբ: ԱԻ գլխավոր քարտուղարը ներկայացրեց նախարարության գործունեության արդյունքները, ձեռքբերումները, ինչպես նաև՝ մատնանշեց թերություններն ու բացթողումները, որոնք պետք է բացառել 2020 թվականին:

Նյութական պահուստի համակարգի զարգացման բարեփոխումներն ապահովող իրավական դաշտի ստեղծման ու նյութական պահուստի արդիականացման և ընդլայնման նպատակով լրամշակվել, սահմանված կարգով շրջանառվել են օրենքների նախագծեր: Աշխատանքներ են տարվել ՀՀ նյութական պահուստի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ:

Կնքվել են 3119 արտադրական վտանգավոր օբյեկտներում փորձաքննություն իրականացնելու համար պայմանագրեր, թվով 12253 արտադրական վտանգավոր օբյեկտի սահմանված կարգով տրվել են փորձագիտական եզրակացություններ:

Կատարվել է սեյսմոլոգիական ցանցից ստացվող տվյալների վերլուծություն, երկրաշարժերի հիմնական պարամետրերի որոշում և երկրաշարժերի Ազգային կատալոգի լրացում: Ամենօրյա ռեժիմով կատարվել են ընթացիկ աշխատանքներ՝ դիտացանցի կայանների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Իրականացվել է առանձին պարամետրերով սեյսմածին անոմալիաների վիճակագրության ուսումնասիրում: ՀՀ տարածքում հետազոտվել և տրվել է տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման վերաբերյալ ընդհանուր թվով 108 եզրակացություն: Կատարվել է 40 հանրակրթական դպրոցի և 24 մանկապարտեզի սեյսմիկ ռիսկի բաղադրիչների տվյալների հավաքագրում և վերլուծություն: Սեյսմիկ ռիսկի գնահատման նպատակով շարունակվում են համայնքների քարտեզների թվայնացման և տվյալների բազայի համալրման աշխատանքները:

Զեկույց ներկայացրեց նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը: Հաշվետու ժամանակում ակադեմիայում իրականացվել են աշխատանքներ ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման, որակավորման բարձրացման, հրշեջ-փրկարարների վերապատրաստման և որակավորման բարձրացման, բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստման, բնակչության ուսուցման և այլ ուղղություններով: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ներկա դրությամբ բակալավրի կրթական ծրագրով սովորում է 819 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 50 ուսանող, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 204 ուսանող:

2018-2019 թթ. ընթացքում ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներ աշխատանքի է ընդունվել ակադեմիայի շուրջ 70 շրջանավարտ:

Հ. Մաթևոսյանը նշեց, որ գիտական և փորձարարական մեծ աշխատանքներ են տարվել անօդաչու թռչող սարքերի ոլորտում. ձեռք է բերվել անօդաչու թռչող սարք։ Աշխատանքներ են տարվում ԱԹՍ-ների կիրառումը այս ոլորտում իրականացնելու համար:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը պատվոգրերով պարգևատրեց 2019 թվականին լավագույնը ճանաչված մի շարք աշխատակիցների, ինչպես նաև՝ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների:

2019 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության համար մի խումբ փրկարար ծառայողներ պարգևատրվեցին վկայագրերով և մեդալներով, իսկ նրանցից 10-ը ստացան դրամական խրախուսում՝ 500 000 դրամի չափով:

-Փառք ու պատիվ հայ փրկարարին, - ամփոփեց նիստը Ֆելիքս Ցոլակյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելու