Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դժգո­հու­թյուն­նե­րը չեն նվա­զում, իսկ հա­մա­սե­փա­կա­նա­տերն ու տնօ­րե­նը վստա­հեց­նում են, որ հար­ցե­րը լուծ­վե­լու են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախորդ տարվա նոյեմբերին Ալավերդիում «Կոտտոնի» ՍՊԸ-ն բացեց կարի արտադրամաս։ ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերը վանաձորցի Կարեն Դասոյանն է, իսկ մյուս կեսը պատկանում է ՌԴ քաղաքացի Յանինա Բերգ Բորիսովնային։ Սա, իհարկե, խոշոր քայլ էր Լոռիում գործազրկության և աղքատության կրճատման ուղղությամբ, որտեղ ամենատարբեր հաշվարկներով աղքատությունը 29,4, իսկ գործազրկությունը 15,2 տոկոս է։ 

Սակայն արտադրամասի գործարկումից հետո ամեն ինչ այնքան էլ հարթ չընթացավ։ Պարբերաբար սկսեցին խնդիրներ առաջանալ՝ կապված աշխատակիցների աշխատավարձերի վճարումների հետ։ Սեփականատերը տարեվերջին աշխատակիցների բարձրացրած բողոքից հետո վճարեց խոստացված 100-150 հազար դրամ աշխատավարձից չնչին՝ 25-30 հազար դրամը և խոստացավ մնացած վճարումները կատարել առաջիկա ամիսներին։ 

«Փաստի» խմբագրություն դիմած քաղաքացիների խոսքով՝ արտադրամասի աշխատակիցներն արդեն 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել, և հայտնի էլ չէ, թե երբ կստանան։ Բացի դա, նրանք նշում էին, որ հունվարի երկրորդ կեսին Կարեն Դասոյանը անհասկանալի պատճառներով հրաժարվել է իր մասնաբաժնից, իսկ նոր տնօրենը աշխատակիցներին առաջարկել է վերադառնալ աշխատանքի՝ խոստանալով հավուր պատշաճի վճարել ընթացիկ աշխատավարձերը, ինչպես նաև մարել նախկին ամիսներին կուտակված պարտքը։ 

«Փաստը» որոշեց պարզել՝ ի՞նչ է իրականում կատարվում արտադրամասում։

Լոռու մարզպետի արձագանքն արտադրամասի շուրջ ստեղծված վիճակի մասին

2020 թվականի հունվարի 15-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունել էր «Կոտտոնի» ընկերության հիմնադիր Կարեն Դասոյանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ էր եղել առկա խնդիրներին։ Դասոյանը մարզպետին հավաստիացրել էր, որ դրանք հարթված են: 

Ղուկասյանն էլ վերահաստատել էր իր պատրաստակամությունը աջակցելու գործարարին՝ ընդլայնվելու և նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում։ «Փաստի» հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ վերջին մի քանի օրերի զարգացումների հետ կապված տեղեկություններ չունի, սակայն ներկայացնում է արտադրամասի շուրջ կատարվող իրադարձությունների մասին ունեցած իր տեղեկությունը։ «Ի սկզբանե՝ դեռևս նախորդ տարի, Կարեն Դասոյանի և ապրանքի պատվիրատուի միջև եղել էր պայմանավորվածություն։

 Ստացվել էր պատվեր, որ որոշակի ժամկետի մեջ պետք է կարվեր 200 հազար միավոր հագուստ։ Տնօրենը և աշխատակիցները հավաստիացրել էին, որ կկարողանան կարել այդ ծավալի հագուստը։ Հետո այդ ծավալը պակասեցվել է մինչև հարյուր հազար միավորի, բայց նույնիսկ դա չէին կարողացել կարել։ 

Կարվել էր ընդամենը 10 հազար միավոր։ Փոքր ծավալի մատակարարման դեպքում առաջացել էին խնդիրներ, քանի որ պատվիրատուն արտադրամասի հետ ունեցել է պայմանագիր, թե ինչ ծավալի ապրանք պետք է ստանա։ 

Պատվիրատուն գումարը չի վճարել կամ ամբողջությամբ չի վճարել։ Այն ժամանակ խնդիրն այս էր։ Մի պահ արտադրամասի աշխատանքները դադարեցվել էին, բայց սեփականատերը նոր պատվերներ էր փնտրում։ Նրան օգնել եմ, ծանոթացրել մի քանի տնտեսվարողների հետ։ Հիմա աշխատանքներն այդ փուլում են։ 

Վերջին օրերի հետ կապված տեղեկատվություն չունեմ, բայց կար լավատեսական սցենար, որ նոր պատվերներ կլինեն, և արտադրամասի աշխատողները, որոնք արդեն որոշակիորեն հմտացել էին իրենց գործում, կկարողանան ավելի մեծ ծավալի աշխատանք կատարել։ Տեղյակ եմ նաև, որ մեծացվում էր արտադրամասի հզորությունը։ 

Կարեն Դասոյանը նոր կարի մեքենաներ էր պատվիրել, արդյունքում պետք է ավելանար աշխատակիցների քանակը, որպեսզի կարողանային ապրանքի մեծ ծավալ ապահովել։ Խնդիրն իրականում ծավալի մեջ էր, որ չէին կարողանում ապահովել»,-ասում է Լոռու մարզպետը։

«Իմ մասնաբաժինը չեմ վաճառել»

Պարզվեց՝ Կարեն Դասոյանին «գտնելն» այնքան էլ դժվար չէ։ Ընկերության ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ։ Լսելով մեր հարցը, թե նա վաճառել է կարի արտադրամասի իր մասնաբաժինը՝ Դասոյանը նախ զարմացավ, այնուհետև բացասական պատասխան տվեց։ «Իմ մասնաբաժինը չեմ վաճառել, իսկ մնացած հարցերն առաջարկում եմ պարզաբանել արտադրամասի նոր տնօրեն Մարինա Օնանյանի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դասոյանը։

Ստուգումները վերջացնելուց հետո արտադրամասը կսկսի աշխատել

Արտադրամասի ներկայիս տնօրեն Մարինա Օնանյանը մեզ հետ զրույցում վերահաստատում է՝ Կարեն Դասոյանը շարունակում է մնալ արտադրամասի համասեփականատերը։ 

«Ոչինչ չի վաճառվել, անցկացվում են ստուգումներ, քանի որ տեղեկատվություն ունենք, որ այստեղ ոչ օրինական քայլեր են կատարվել։ Ստուգումները շուտով կվերջացնենք, արդյունքները կներկայացնենք սեփականատիրոջը, ինչից հետո կսկսենք աշխատել։ Արդեն իսկ որոշակի քայլեր ենք կատարել, որ լավացնենք աշխատանքի պրոցեսը, որ ժամանակին վճարվեն աշխատավարձերը։ 

Որոշակի բանակցություններ ենք անցկացրել բանկերի հետ, որ նրանք մեզ որոշակի վարկային գիծ տրամադրեն, որպեսզի աշխատավարձերի վճարման ուշացումներ չլինեն, և դրանք կապված չլինեն ապրանքների առաքման և վաճառքի հետ։ 

Դրանք ներքին բնույթի հարցեր են, որոնք վերաբերում են բացառապես սեփականատիրոջը և աշխատակազմին, ոչ թե աշխատողներին։ 

Երբ աշխատողներն աշխատանքի անցնեն, նրանք ժամանակին կստանան իրենց աշխատավարձերը։ Բանակցություններ են ընթանում, որ արտադրամասում ապրանքներ կարվեն ոչ միայն տրիկոտաժից, այլ նաև տեքստիլից։ 

Հուսով ենք՝ շուտով ապրանքի ներմուծման և կարի մեքենաների տեղադրման հետ կապված հարցերը կկարգավորվեն, և մարդիկ կսկսեն աշխատել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Օնանյանը։

Պարբերաբար փորձեր են արվում վարկաբեկել

Նա ընդգծում է՝ Կարեն Դասոյանն է արտադրամաս ստուգողների հրավիրել, դրա համար ունեցել է բոլոր հիմքերը, որոնք Օնանյանը, սակայն, գոնե առայժմ չի կարող հրապարակել։ 

«Չարաշահումների պատճառը եղել է «մասնագետների» անգրագիտությունը, որոնք այստեղ աշխատել են։ Մարդիկ չեն իմացել, թե ինչ է ակտը և ինչ է հրամանը։ Աշխատակիցները որևէ խախտում թույլ չեն տվել, նրանք բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը։ 

Ներկայումս բոլոր սխալներն ուղղվում են, որպեսզի ընկերությունն աշխատի իրավական դաշտում, որպեսզի խախտումներ չլինեն ՀՀ օրենսդրության մասով, մյուս կողմից էլ՝ մենք չխախտենք մեր քաղաքացիների իրավունքները։ 

Հույս ունենք՝ երկու շաբաթից վերսկսել արտադրամասի աշխատանքը»,-նշում է մեր զրուցակիցը։ Օնանյանը նաև կարծիք է հայտնում, որ պարբերաբար փորձեր են արվում վարկաբեկել Կարեն Դասոյանին։ 

«Մեր բոլոր աշխատողների հետ մի քանի օր առաջ հանդիպում է եղել, նախապատրաստական աշխատանքներ են սկսվել։ 

153 աշխատակից տեսել է, թե ինչ է կատարվում ներկայումս արտադրամասում, գոհ հեռացել են այստեղից և սպասում են, որ իրենց հրավիրենք աշխատանքի։ Մարդիկ, որոնք այստեղ մեծ վնասներ են հասցրել, հիմա ցանկանում են թաքցնել իրենց արածը և վարկաբեկել Դասոյանին։ 

Աշխատակիցներին տեղեկացրել եմ, որ բոլորի հետ կնքելու ենք պայմանագրեր, որոնց համաձայն ստանալու են իրենց ամենամսյա աշխատավարձը, ինչպես նաև ամեն ամիս որոշակի տոկոս մարվելու է նաև նախկին պարտքից։ Մարդիկ համաձայնել են այս պայմաններին»,-եզրափակում է արտադրամասի տնօրենը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»