Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ահ կա Նիկոլի սրտում, իսկ երկու ահը մեկ մահ է. Մարգարիտ Եսայան

ԲԼՈԳ

Past.am

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ահ կա Նիկոլի սրտում, իսկ երկու ահը մեկ մահ է

Հարգելի հայրենակիցներ, անտարակույս, դուք զգում եւ տեսնում եք, որ հունվարի կեսերից մեր երկրում վարչապետի պաշտոնին նստած անձը եւ նրա մի խումբ քայլիստները, ցայտնոտի նշաններ են ցույց տալիս։ Տղերքը իրար են անցել։ Եվ քանի որ զգում են վախճանը, ավելի անկառավարելի են դառնում, իրենց պահելով այն երես առած երեխայի պես, որն անդաստիարակ է, չար եւ շատակեր։ Եվրոպական տարբեր կառույցների կողմից օր-օրի կոշտացող գնահատականներին, հորդորներին հակադարձում են անսահման ցինիզմով, այնքան են չափներն անցել, որ ասում են, եթե օրինակ, Բուքիքիոն ինչ-որ հակաօրինական, հակասահմանադրական բաներ է տեսել ՀՀ իշխանությունների գործողություններում, կարող է դիմել դատարան։

Պատկերացնո՞ւմ եք թե սրանք որքան չեն պատկերացնում պահի լրջությունը։ Մեր երկիրը մոնիտորինգի տակ գտնվող երկիր է, եւ ամեն քայլ ու գործողություն դիտարկվում է խոշորացույցի տակ։ Նախկին իշխանությունների կողմից քարը՝ քարին դրած, միջազգային նորմերին, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը համահունչ պետություն կառուցելու ամբողջ գործընթացի արդյունքները սրանք քանդում են, իրենց լեգիտիմությունը դրոշակ սարքած, համառորեն չուզելով տեսնել, որ այդ լեգիտիմությունից մնացել է <դիռկա ատ բուբլիկա>։ ՔՊ-ական պատգամավորները իրականության զգացողությունը կորցրել են եւ փորձում են Եվրոպային նույնպես պատասխանել նույն ցինիզմով, ինչ ցինիզմով վարվում են ՀՀ հպարտ քաղաքացիների հետ։

Նիկոլը մի մեծ շարասյունով գնում է Արցախ, ՀԴՄ շոուն նկարում, մարդկանց կրկին մանիպուլացնելու երազանքով։ Տեսարանների մոլի սեր ունի այս անձը։ Բայց դրանք այլեւս շատ ծիծաղելի են։ Մարդիկ պահանջում են, որ նա բացատրի, թե իր նման քա՞նի ծնող հնարավորություն ունի պետական բյուջեի հաշվին գնալ զինվոր որդուն այցելության։ Մանիպուլյացիայի հաջորդ սերիան <բռնել-բաց թողնել> նիկոլապատումն է, այն դեռ կշարունակվի, չկասկածեք, էլի մարդկանց անիմաստ եւ չհիմնավորված, կբռնեն, ինչպես այսօր կատարվեց Ռուբեն Հայրապետյանի հետ, կբռնեն ,մասկի-շոուն կապահովեն,հետո բաց կթողնեն։ Մարդու իրավունքներ ասվածը այսօրվա համար չէ։ Իսկ ՀՀ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն Նիկոլի ձեռքին դարձել են հոլլ, եւ ոնց իրենց ֆռռացնում է Նիկոլը, այդպես էլ պտտվում են։ Իշխանության զսպումների եւ հակակշիռների մեխա՞նիզմ, չկա այդպիսի բան, չունենք, չենք լսել։ Տղերք, դուք համազգեստ եք կրում, դուք իրավապահ եք եւ ոչ թե սերիալի դերասան։ Լրջացեք վերջապես։

Հիմա , կարեւորի մասին՝ իսկ հարց տվե՞լ ենք ինքներդ մեզ՝ ո՞րն է այս հոգեբանական, ավելի հստակ՝ հոգեկան գերլարվածության պատճառը։ Շատ պարզ է․․ Արդեն լրացել է Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին, լրացել է հունվարի 14-ին եւ այս պահից սկսած խորհրդարանը կարող է վերջապես խելքը գլուխը հավաքել, /այն մասը, որը խելք ունի/, եւ իրավունքի ուժով անվստահություն հայտնել վարչապետին․․ Եվ Նիկոլը սա շատ լավ հասկանում է, ահ կա նրա հոգում, իսկ երկու ահը մեկ մահ է»:

 

 

 

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի