Կոտայքում մերկասառույցի պատճառով 35 մեքենաներ բախվել են իրար, մի քանիսն էլ՝ ծառին ու պատնեշին. կան վիրավորներ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։
Աղբյուրի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Բոլոր վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են, իսկ վթարից հետո նոր միայն տեղի ճանշինականները եկել եւ սկսել են աղ ու ավազ լցնել»:




1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



