Ռոբերտ Լևանդովսկին՝ Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏ
Մյունխենի «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է 2019 թվականի Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ, Թվիթերի իր պաշտոնական էջում հայտնել է 31-ամյա հարձակվողը:
«Շնորհակալ եմ 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար: Ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակին արժանանալը: Շնորհակալ եմ նաև Լեհաստանի ազգային հավաքականը տարվա թիմ ճանաչելու համար: Որպես թիմի ավագ ես շատ հպարտ եմ»,- գրել է Լևանդովսկին:
Ռոբերտ Լևանդովսկին Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև 2011-2017 թվականներին:
2019 թվականին Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում 54 խաղում խփել է 58 գոլ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից




