Օդաչու կատուն Youtube աստղ է դարձել
ՎԻԴԵՈՕդաչու կատուն, որը երկինք է բարձրացել Կուրու օդանավակայանից (Ֆրանսիական Գվիանա) YouTube աստղ է դարձել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է նրա թռիչքի տեսանյութը: Ինքնաթիռի օդաչու Ռոմեն Ժանտոն ուշադիր չի եղել ինքնաթիռը զննելիս եւ չի նկատել կենդանուն, որը պատահաբար հայտնվել է օդանավի վրա, հաղորդում է International Business Times-ը:
Տեսանյութում երեւում է, ինչպես է Ռոմեն Ժանտոն ու նրա գործընկերուհին հանգիստ նստած օդանավում, երբ վերեւում հայտնվում է կատուն: Կենդանին հանգիստ էր: Բռնվելով օդանավի թեւից՝ անկոչ հյուրը հանգսիտ սպասում էր վայրէջքի: Դժբախտ պատահարից խուսափելու համար Ժանտոն որոշեց հնարավորինս շուտ վայրէջք կատարել: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ, տուժածներ չկան, հաղորդում է Vesti-ն:
Ռոմեն Ժանտոյի խոսքով՝ երբ իր նկարահանած տեսանյութը սկսեց արագորեն տարածվել համացանցում, աէրոակումբը, որի անդամն է ֆրանսիացին, կատվին իր խորհրդանիշը դարձրեց: «Չմոռանաք կատվին թռիչքից առաջ տեսանյութը» դիտվել է ավելի քան 5.7 միլիոն անգամ:



