Երևան, 15.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս աշխարհը հեշտ է ոչնչացնել, եթե թերագնահատվի վերածնվող նեոօսմանիզմի վտանգը. Արտաշես Գեղամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Սիրիայի երկնքում թուրքական ՌՕՈւ-ի կողմից ուխտադրժորեն խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում նեոօսմանիզմի հիմնարար իդեոլոգեմի և ռազմավարության իրականացումը գործնականում։ Դեռևս 2009թ. սեպտեմբերի 19-ին Ստամբուլում, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, այն ժամանակ դեռ Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասաց. «Մեր նպատակն է բոլոր երկրների հետ ապրել խաղաղության մեջ և ներկայիս Թուրքիային վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը։ Կարծում եմ, որ այս խնդիրը մենք կիրականացնենք»։

Երկու ամիս անց, «Թաքվիմ» թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (այսուհետ՝ ԱԶԿ) անդամների առջև, խոստովանեց, որ իր երկիրն իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն. «Կա Օսմանյան կայսրությունից մեզ մնացած ժառանգությունը։ Մեզ անվանում են «նեոօսմաններ»։ Այո, մենք «նոր օսմաններ» ենք։ Մենք հարկադրված ենք զբաղվել հարևան երկրներով։ Եվ անգամ գնում ենք Աֆրիկա։ Մեծ տերությունները շփոթված հետևում են դրան։ Նախևառաջ Ֆրանսիան է փորձում հասկանալ, թե ինչու ենք մենք աշխատում Աֆրիկայում։ Ես արդեն հանձնարարություն եմ տվել. որ երկիր էլ որ գնալու լինի Սարկոզին, հարկավոր է, որպեսզի ամեն անգամ աչքերը բարձրացնելով՝ նա տեսնի թուրքական դեսպանության շենքը, թուրքական դրոշը։ Ես ցուցում եմ տվել վարձակալել դեսպանություններ ամենալավ տեղերում»։

Նորահայտ նեոօսմանների բուռն գործունեության արգասիքն իրեն երկար սպասել չտվեց։ Մեր օրերում Աֆրիկան դարձել է միջազգային իսլամիստական ահաբեկչության գլխավոր ասպարեզներից մեկը։ Ամեն օր արմատական այնպիսի խմբավորումների ահաբեկչական գրոհներից, ինչպիսին են «Իսլամական Մաղրիբի Ալ-Քաիդան», որն «Ալ-Քաիդայի»՝ Աֆրիկայի հյուսիսում տեղակայված բաժանմունքն է, Սոմալիում ակտիվորեն գործող, Քենիայից ավազակային հարձակումներ գործող «Աշ-Շաբաբ» իսլամիստական կազմակերպությունը, Նիգերիայի հյուսիս-արևելքում արյունալի ահ աբեկչություններ և հարձակումներ գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությունը, հարյուրավոր մարդիկ են զոհվում։ Էլ չեմ ասում ամենադաժան ահաբեկչական խմբավորումներից մեկի՝ Իրաքի և Լևանտի Իսլամական պետության (այսուհետ՝ ԻԼԻՊ) մասին, որը գործում է Իրաքի, Սիրիայի, Պաղեստինի և Միջին Արևելքի տարածքի մեծ մասում։ Այս ծայրահեղական սուննիական խմբավորումը կազմված է մի քանի կազմակերպություններից, որոնք գործում են Հարավային Ասիայում, Նիգերիայում և Լիբիայում։

Չեմ պնդի, թե միջազգային այդ ահաբեկչական ինտերնացիոնալի թիկունքում կանգնած է «չափավոր իսլամիստական» Թուրքիան։ Ոչ, դա մի փոքր պարզեցված մոտեցում կլինի այն մահացու վտանգի հանդեպ, որը սպառնում է իսլամական, հուդայական և քրիստոնեական քաղաքակրթություններին։ Այո, իսլամական քաղաքակրթությունն է առաջին հերթին ենթարկվում կա՛մ լիակատար ոչնչացման, կա՛մ աղետալի կործանման վտանգին՝ ԻԼԻՊ-ի հետ միասին։ Անվիճելի է միայն այն, որ մի ինչ-որ «պատահականությամբ» «Իսլամական պետության» և դրա համախոհների բոլոր գործողություններն ուղղված են այդ տարածաշրջանի բոլոր երկրների պետականության փլուզմանը, որոնց մեծամասնությունը ժամանակին Օսմանյան կայսրության կազմում է եղել։ Ճիշտ ժամանակն է հիշելու տաղանդավոր Ստանիսլավ Եժի Լեցի «Ամեն ինչ տնօրինում է դիպվածը։ Այ թե իմանայինք, թե ով է տնօրինում դիպվածը» ասույթը։

Եվ այսպես, որտեղի՞ց է Էրդողան-Դավութօղլու տանդեմը ուժ գտնում, ապավինում իր անպատժելիությանը, երբ հրաման է տալիս խփել ռուսական ինքնաթիռը, ո՞ւմ և ինչի՞ վրա է դնում հույսը։ Պարզ է, որ նեոօսմանցիների հաշվարկն այն է, որ ցանկացած գնով միմյանց դեմ հանեն Ռուսաստանը և ՀԱՊԿ նրա դաշնակիցներին ու ՆԱՏՕ-ին։ Ըստ նրանց ծրագրերի, այդ ժամանակ ոչ եվրոպացիները, ոչ Ռուսաստանը ժամանակ չեն ունենա հետաքրքրվելու ԻԼԻՊ-ի, առհասարակ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքերի կոորդինացմամբ։ Այս նենգ մտահղացումը թուրք կառավարողների Õ գլխում գուցե ծնվել է դեռևս ս.թ. ապրիլի 25-ին, երբ Թուրքիայի նախագահը խիստ քննադատության ենթարկեց միջազգային հանրության առաջնորդների մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին։

Այսպես, ս.թ. ապրիլի 25-ին Ստամբուլում, բիզնես-հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Էրդողանն ասաց. «Ոչ Պուտինը, ոչ Օլանդը չպետք է գնային Հայաստան։ Լավ կլիներ, որ նրանք սկզբում մտածեին սեփական պատմության սև էջերի մասին... Վերջինները, ովքեր կարող են խոսել ցեղասպանության մասին, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան են։ Հենց Գերմանիան սանձազերծեց երկու համաշխարհային պատերազմները, որոնք հանգեցրին անհամար դժբախտությունների»։ Ավելին, Էրդողանն այն ժամանակ կեղծավորության մեջ մեղադրեց նաև Եվրամիությանը։ Հետո, հոկտեմբերի 31-ին, կրկին մի ինչ-որ «ճակատագրական» պատահականությամբ, Շարմ-էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ 9268 չվերթը կատարող ռուսական ինքնաթիռը Սինայի թերակղզու երկնքում պայթեցվեց ռումբով, որը դրված է եղել ինքնաթիռի բեռնահատվածում։ Զոհվեց 224 մարդ։ Կատարվեց դաժան ահաբեկչություն, որի պատասխանատվությունը ստանձնեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման եգիպտական բաժանմունքը։ Այնուհետև, ս.թ. նոյեմբերի 13-ին, Փարիզում և նրա արվարձանում կատարվեց ահաբեկչությունների մի ամբողջ շարք։ Գրոհների զոհ դարձավ 130 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվեց։ Կատարվածի պատասխանատվությունն ստանձնեց «Իսլամական պետությունը»։ Հիշենք, որ Ֆրանսիան պատմական սերտ կապեր ունի Հյուսիսային Աֆրիկայի երկրների, առաջին հերթին՝ Ալժիրի, Թունիսի, Մարոկոյի, Լիբիայի... հետ։

Ի՞նչն ստիպեց թուրքական ղեկավարությանը գնալ նման վտանգավոր, առաջին հայացքից՝ արկածախնդրության, ինչպիսին է ռուսական Սու-24 ռմբակոծչի ոչնչացումը։ Հիշենք վերջին օրերի որոշ նշանակալի իրադարձություններ հակաահաբեկչական այն գործողությունից, որն իրականացրել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը А321 ուղևորատար օդանավի աղետից հետո։ Ռուսաստանն էապես բարձրացրեց իր մասնակցության մակարդակն ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններում՝ ահաբեկիչների դեմ պայքարին ներգրավելով հեռահար օդուժը՝ ТУ-160 և ТУ-95мс ռազմավարական հրթիռակիրները , ինչպես նաև ТУ-22м3 հեռահար ռմբակոծիչները։ Միևնույն ժամանակ, Սիրիայում թիրախների դեմ կատարվող թռիչքների ընդհանուր թիվն ավելացավ կրկնակի։ ԻԼԻՊ-ի նավթային ուղեկցորդներին ոչնչացնելուց առաջացած տնտեսական վնասները քանիցս ավելացան՝ օրական 30 հազար բարելից հասնելով 50 հազար բարելի։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նավթամքերթների վերջին հանգրվանը Թուրքիան էր, այս փաստն արդեն ոչ մեկի մեջ կասկած չի հարուցում։ Ճիշտ նույն կերպ էլ արդեն կասկածից վեր է, որ ԻԼԻՊ-ի գողացած իրաքյան նավթը (Մոսուլի նավթահանքերից) գնելու բիզնեսի հետևում կանգնած է Էրդողանի որդին՝ Բիլալը, որն ապահովում է ԻԼԻՊ-ի կողմից վերահսկվող և ուղեկցվող նավթի արտահանումը։ Այս մասին բացահայտ խոսում են թուրք քաղաքական գործիչները։

Այսպես, ամերիկացի տնտեսագետ, գրող և քաղաքագետ Ուիլյամ Էնգդալը, որն ընթացիկ համաշխարհային տնտեսական իրավիճակի վերլուծության ոլորտում ամենաշատ մեջբերվող մասնագետներից է, իր ս.թ. սեպտեմբերի 28-ի «Էրդողանի կեղտոտ և վտանգավոր խաղերն ԻԼԻՊ-ի հետ» հոդվածում գրում է. «Գյուրսել Թեքինը (Gürsel Tekin)՝ Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահը, վերջերս թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է. «Նախագահ Էրդողանը պնդում է , որ միջազգային տրանսպորտային կոնվենցիաներին համապատասխան՝ Բիլալի գործունեության մեջ իրավախախտումներ չկան, և նրա որդին պարզապես գործեր է վարում գրանցված ճապոնական ընկերությունների հետ։ Բայց փաստացի Բիլալ Էրդողանը մինչև ականջները խրվել է ահաբեկչական գործունեության մեջ, սակայն քանի դեռ նրա հայրը զբաղեցնում է իր պաշտոնը, Բիլալը պաշտպանված կլինի ամեն տեսակ դատական հետապնդումներից»։ Հատկանշական է, որ Ուիլյամ Էնգդալն իր հոդվածն ավարտում է բավական ուսանելի եզրահանգմամբ. «Պատերազմում երբեք հաղթողներ չեն լինում, և էրդողանի պատերազ մը Սիրիայի նախագահ Ասադի դեմ դրա ցայտուն դրսևորումն է։ Թուրքիան և ողջ աշխարհն ավելի լավին է արժանի։ Ահմեթ Դավութօղլուի հանրահայտ «Ոչ մի խնդիր հարևանների հետ» հայտնի արտաքին քաղաքականությունը վերաճել է հսկայական խնդիրների բոլոր հարևանների հետ՝ շնորհիվ Էրդողանի ու նրա թայֆայի հիմար նկրտումների»։

Այս խոսքերի համատեքստում միանգամայն նոր հնչողություն է ստանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը՝ արված ս.թ. նոյեմբերի 24-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ մամուլի ասուլիսում. «Մենք պետք է վերացնենք ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին, որտեղ էլ որ նրանք գտնվեն։ Մենք պետք է փակենք նրանց ֆինանսավորման աղբյուրները, գտնենք և վնասազերծենք նրանց առաջնորդներին, վերացնենք այդ հանցավոր կազմակերպության կառույցը... Բացի այդ, խիստ անհրաժեշտ է փակել սահմանը Թուրքիայի և Սիրիայի միջև, որպեսզի կանխենք ահաբեկիչների մոÖ ոտքը Եվրոպա և այլ շրջաններ»։ Այսինքն՝ Ֆրանսիայի նախագահը հստակ մատնանշում է, որ ԻԼԻՊ-ի ֆինանսավորման աղբյուրները և Արևմտյան Եվրոպային սպառնացող ահաբեկչական վտանգն, ըստ էության, բխում են Թուրքիայից և Թուրքիայի միջոցով։ Ըստ էության, Ֆրանսիայի նախագահը հաստատում է, որ ահաբեկիչների փաստացի ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է ի հաշիվ այն միջոցների, որոնք ստանում է Թուրքիան ԻԼԻՊ-ի գողացած իրաքյան նավթը վաճառելուց, և հենց նրա տարածքով է իրականացվում նավթի «արտահանումը» Եվրոպա։

Նեոօսմանիզմի քաղաքականության իրականացման ճանապարհին Էրդողանը, ընտանեկան բիզնեսի բարգավաճումից բացի՝ լուծում է նաև իր կարիերային հարցերը։ Այսպես, դիտավորյալ թեժացնելով իրավիճակը երկրում՝ նա ստեղծեց նախադրյալներ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման համար, այն բանից հետո, երբ 2015թ. հունիսյան ընտրությունների արդյունքներով խորհրդարանում նրա Արդարություն և զարգացում կուսակցությունը, առաջին անգամ 13 տարվա մեջ, կորցրեց մեծամասնությունը, իսկ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, իբր, չկարողացավ ձևավորել կառավարող կոալիցիա խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երեք կուսակցություններից ոչ մեկի հետ։

Նշենք, որ խորհրդարանը ցրելու և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կրկնակի ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում մի շարք ահաբեկչություններ կատարվեցին. հարձակումներ խողովակաշարերի վրա, պայթեցված ոստիկանական տեղամասեր, պաշարման մեջ հայտնված և գնդակահարված ուժայիններ։ Եվ այս ամենն սկսվեց Սուրուչ քաղաքի ահաբեկչությունից հետո, որը տեղի ունեցավ հուլիսի 20-ին, երբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրեց իրեն քուրդ ակտիվիստների հանրահավաքի ժամանակ։ Թուրքիայում ահաբեկչական գործողությունների աճի վերաբերյալ փորձագիտական հանրույ թը համակարծիք էր. ահաբեկչական գրոհները, Էրդողան-Դավութօղլու կառավարության իմիջի համար զգալի կորուստներ պարունակելով, մարտավարական առումով կարող են շատ շահավետ լինել Արդարություն և զարգացում կուսակցության համար։ Եվ այս եզրահանգումը հաստատվեց։

Այսպես, կրկնակի ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ն ստացավ ձայների 49,9%-ը և 316 տեղ խորհրդարանում, ինչն ապահովեց նրա մեծամասնությունը և միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորությունը։ Նշենք, որ այս տարվա հուլիսի 7-ին, հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ԱԶԿ-ն ստացել էր 40,41% ձայն, ինչը, ինչպես վերը նշվեց, թույլ չտվեց միայնակ կառավարություն կազմավորել։ Բայց, թերևս, խորհրդարանական մեծամասնությունն Էրդողանի համար ընդամենն անհրաժեշտ քայլ էր իր գլխավոր կարիերային նպատակին հասնելու ճանապարհին, այն որ՝ մինչ այդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանիցս հայտարարել էր, թե խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակի դեպքում Թուրքիան կառավարման խորհրդարանական ձևից անցում կկատարի նախագահականին։ Նշենք նաև, որ ս.թ. նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հարվածն ու վնասը կրեց Ազգայնական շարժում կուսակցությունը (թուրք.՝ Milliyetçi Hareket Partisi, MHP)՝ ուլտրաաջ քաղաքական կուսակցություն, որը կոշտ ընդդիմադիր կեցվածք ունի ԱԶԿ-ի հանդեպ։ Այն ստացավ 11,93% ձայն և կորցրեց ընտրողների ձայների ավելի քան 4,3%-ը։ Եվ հենց МНР-ն է, որ բուռն կերպով ը նդդիմանում է կառավարման նախագահական ձևին անցմանը։

Այսպիսով, մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ երկրի ներսում և նրա շուրջ լարվածության նպատակաուղղված թեժացումը թույլ տվեց Էրդողան-Դավութօղլու տանդեմին լուծել միանգամից մի քանի խնդիրներ. նախ՝ առաջ ընթանալ նեոօսմանյան կայսրության կազմավորման ճանապարհին, երկրորդ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծելով՝ շեղել նրա ուշադրությունը և ռեսուրսները ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) շրջանակում գլոբալ աշխարհատնտեսական նախագծի իրականացումից, երրորդ՝ կարգավորելով Սիրիայից և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից դեպի Եվրամիության երկրներ միգրանտների և փախստականների հոսքերը, մի կողմից՝ խարխլել եվրոպական ինքնության հիմքերը և արժեզրկել եվրարժեքները, մյուս կողմից՝ ԵՄ-ում ստեղծել Թուրքիայի հատուկ ծառայություններին ենթակա ահաբեկչական խմբավորումների ցանց, մի երրորդ կողմից՝ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ վտանգավոր դիմակայության մեջ ներքաշելու իրենց հեռահար գործողություններով ուժեղացնել Թուրքիայի դերը և նշանակալիությունը ՆԱՏՕ-ի համար Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և Եվրամիությունում, չորրոր դ՝ Թուրքիայի գործողությունները Եվրամիության անդամ երկրների սահմաններին իրավիճակի ապակայունացման ուղղությամբ՝ իրենց ուզած ձևով կարգավորելով փախստականների հոսքերը, այսպես, թե այնպես պարտադիր պահանջ են դարձնում այն, որ Եվրամիությունն իր անվտանգությունն ապահովելու միջոցառումներ ձեռնարկի։

Բնական է, որ ռազմական ոլորտում ԵՄ անվտանգությունն ապահովվելու է ԵՄ երկրներում ՆԱՏՕ ուժերի ներկայության զգալի ուժեղացման միջոցով (ընդհուպ մինչև միջուկային զենքի տեղակայումը), միաժամանակ նաև կբարձրանա Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում։ Ասվածի ամենաթարմ վկայությունը Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշչիկովսկու՝ օրերս արած հայտարարությունն է։ Ինչպես տեղեկացնում է Defense News-ը, Լեհաստանը մտադիր է անվավեր ճանաչել 1997թ. Ռուսաստան-ՆԱՏՕ ակտը, որում ասվում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն մտադրություն և պատճառներ չունի միջուկային զենք տեղակայել դաշինքի նոր անդամների տարածքներում։ Նշենք նաև, որ ս.թ. նոյեմբերի 4-ին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ինը երկիր, որոնք մտնում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ (Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Սլովակիա, Բուլղարիա և Չեխիա), հռչակագիր են ընդունել, որում ասվում է, որ ՆԱՏՕ-ն «պետք է ամրապնդի իր արևելյան թևը, որովհետև Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում և տարածաշրջանում խափանում են անվտանգության հենքը Եվրոպայում»։

Ինչ վերաբերում է աշխարհատնտեսական անվտանգության ապահովման հարցերին, ապա ԵՄ-ի համար ռազմական սպառնալիքների ուռճացման այս ֆոնին, թերևս, նոր ազդակ կստանա նաև Եվրոպական միության և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի մասին վաղուց փայփայվող նախագիծը՝ Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերությունը (ՏԱԱՆԳ)։ Կարելի է նաև այլ փաստարկներ էլ ներկայացնել հօգուտ այն բանի, որ Թուրքիայի ղեկավարությունը, նեոօսմանյան կայսրության վերածննդի գաղափարով տարված, միայն առաջին հայացքից է վարում անխոհեմ և արկածախնդրական քաղաքականություն։ Եվ օսմանականության (որը վերածնունդ ապրեց 1908թ. երիտթուրքական հեղափոխության ժամանակ, երբ իշխանության եկած երիտթուրքերն այն հռչակեցին իրենց պաշտոնական գաղափարախոսությունը) նենգ էության անբավարար իմացությունը կարող է մոլորության մեջ գցել անգիտակ քաղաքական գործիչներին։ Իսկ հետո, խոսելով կայսրության բոլոր ժողովուրդների՝ հեղափոխության արդյունքում ձեռք բերված հավասարության և միասնական օսմանյան ազգի ստեղծման մասին, երիտթուրք օսմաններն այդ նույն ժողովուրդներին՝ հայերին, հույներին, ասորիներին, ենթարկեցին ցեղասպանության։ Այստեղ կուզենայի մեջբերում կատարել Ուիլյամ Էնգդալի վերոնշյալ՝ «Էրդողանի կեղտոտ և վտանգավոր խաղերն ԻԼԻՊ-ի հետ» հոդվածից. «2014թ. հոկտեմբերին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Հարվարդի համալսարանում իր ելույթի ժամանակ ասաց, որ Էրդողանի ռեժիմն ԻԼԻՊ-ին աջակցել է հարյուր միլիոնավոր դոլարներով և հազարավոր տոննա զենքով...»։ ...Սակայն Էրդողանի կողմից ԻԼԻՊ-ին աջակցելու մասշտաբները մերկացման պահից անհամեմատ, անհամեմա՛տ շատ ավելի մեծ էին, քան ակնարկել է Ջո Բայդենը»,- պնդում է Ուիլյամ Էնգդալը։

Խիստ մտահոգիչ է այն, որ Թուրքիան իր այս բավական վտանգավոր ծրագրերի իրագործման մեջ միայնակ չէ։ Սիրիայի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ կապված՝ Ադրբեջանի գրեթե բոլոր ինտերնետ-պորտալները (haqqin.azminval.az, Day.az, vesti.az և այլն) միաձայն աջակցություն են հայտնել թուրքական իշխանությունների գործողություններին, իսկ քաղաքական գործիչների, տարբեր տրամաչափի քաղաքագետների, հասարակական գործիչների արձագանքներն ավելի շուտ հեծեծանքի ու ներբողի են նման՝ ի պաշտպանություն «թուրքոման եղբայրների», որոնք անարգանքի ենթարկե ցին սպանված ռուս օդաչուի մարմինը։ Մեդիա-էյֆորիայի այս առաջին օրերից հետո ադրբեջանական ղեկավարությունում ինչ-որ մեկի գլխում մի պարզ միտք ծագեց. արդյոք ժամանակից շուտ չե՞ն ցույց տալիս իրենց հակառուսական, լավ քողարկված ռուսատյաց էությունը։

Եվ ահա, ուշքի գալով, հավանաբար՝ «Հատուցում» գործողության ազդեցության տակ, որն իրականացնում են ռուսական օդատիեզերական ուժերը, ս.թ. նոյեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ադրբեջանական կողմը պատրաստ է օժանդակել լարվածության թուլացմանը և վերացմանը ռուս-թուրքական հարաբերություններում»։ Իսկ վերջին օրերին ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցներում տարածված ռուսատյաց հոդվածները, հակառուսական հիստերիան Ի.Ալիևից չէ, ոÖ € բխում են, այլ՝ «սատանան գիտի, թե ինչից»...

Հ.Գ. Ս.թ. նոյեմբերի 24-25-ին Բելգրադում տեղի ունեցավ «Յալթա-Պոտսդամ-Հելսինկի-Բելգրադ. անվտանգ աշխարհակարգի որոնումներում» միջազգային հասարակական-գիտական կոնֆերանսը, որը կազմակերպել էին Ազգային փառքի կենտրոնը, Անդրեյ Պերվոզվաննու հիմնադրամը՝ սերբական «Հանուն իրավահավասարների աշխարհի բելգրադյան համաժողով» հասարակական կազմակերպության հետ համատեղ, Ռուսաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։ Այս հիանալի կազմակերպված և բարձր մտավոր հագեցածություն ունեցող կոնֆերանսի բոլոր մասնակիցները միահամուռ դատապարտեցին Սիրիայի երկնքում թուրքական F 16 կործանիչների կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը կործանելու գործողությունը։

Ելույթ ունենալով այդ ներկայացուցչական համաժողովում՝ ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դադիչն ասաց. «Իրավիճակի ցանկացած սրում աշխարհում, ինչպես ցույց տվեցին երեկվա իրադարձությունները, երբ Թուրքիայի կողմից խփվեց ռուսական ինքնաթիռը, այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է միգրացիոն ճգնաժամը, միայն հավելյալ բարդացնում են աշխարհը, որտեղ մենք ապրում ենք... Այդ աշխարհը հեշտ է ոչնչացնել, բայց որքան դժվար է պահպանել այն և պահպանել դրա սկզբունքները։ Սերբիան իր փորձով է զգացել միջազգային հանրության բոլոր սկզբունքների խախտումը»։

Լսելով Սերբիայի արտգործնախարարի այս սրտահույզ խոսքերը՝ ակամա մտածեցի մեկամյա վաղեմության իրադարձությունների մասին, երբ նոյեմբերի 12-ին, ցերեկը ադրբեջանական զինված ուժերը խոցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի ոչ մարտական Մի-24 ուղղաթիռը, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում, ընդ որում՝ չհատելով ադրբեջանա-ղարաբաղյան զինված ուժերի սահմանազատման գիծը։ Ուղղաթիռի բեկորներն ընկան ճակատի գծից 500 մետր հեռու, զոհվեց անձնակազմը՝ երեք երիտասարդ օդաչու։ Եթե այդ ժամանակ միջադեպը համարժեք գնահատական ստանաÖ € գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, գուցե հաջողվեր խուսափել ռուսական Սու-24 ռմբակոծչի դեմ ահաբեկչական հարձակումից։

Ավաղ, այս աշխարհը հեշտ է ոչնչացնել, եթե թերագնահատենք վերածնվող նեոօսմանիզմի ողջ վտանգը՝ Իրաքի և Լևանտի Իսլամական պետության գազանային բաց երախը։                     

Արտաշես Գեղամյան- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել Մեկ օրում չորս մարդու կյանք խլած տղամարդը կարող է խուսափե՞լ պատասխանատվությունից. Դատահnգեբուժական փորձաքննություն է նշանակվել Մեսսիի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ պարգևեցին Արգենտինային Անգոլայի դեմ խաղում Արգելվել է WarGonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկինի փողոցից մինչև Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում հայ գրոսմայստերները իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի արդյունքով Եվրամիությունը մտադիր է վերացնել ապրանքների փոքր փաթեթների անմաքս ներմուծումը Մասնակցեք ընտրություններին․ ձեր ձայնը կարևոր է․ Նարեկ ՍուքիասյանԳյումրիում 2-ամյա տղան իր ծննդյան օրը տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել Երևանն ունի փրկարարական վարչության նոր պետ Ձեր քվեն տվեք այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ․ «Մեր ձևով»․ Արթուր Դանիելյան Պաշտպանեք ձեր հողը ընտրություններով, ձեր ձայնով, ձեր ներկայությամբ․ Շիրազ ՄանուկյանցՍիրելի՜ վաղարշապատցի, քո ձայնը կարևոր է, քո ձայնը որոշիչ է․ Մարիաննա ՂահրամանյանԻռլանդիան 2–0 հաշվով հաղթեց Պորտուգալիային․ Ռոնալդուն չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին Սեբաստիա փողոցում բшխվել են Գյումրու շտապօգնության ավտոմեքենան ու «Subaru»-ն Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկի նավթային ենթակառուցվածքները Հաստատվել է Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Ջերմաստիճանը կբարձրանա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ընտրություններին բարձր մասնակցությամբ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի․ Լենա ՄաթևոսյանԳնացեք ընտրատեղամասեր և կարտարեք ձեր քաղաքացիական պարտավորությունը «Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի օրը կայանալիք համայնքային ընտրություններինՎաղարշապատում մենք սատարում ենք բոլոր այն թեկնածուներին, որոնք դեմ են ներկայիս իշխանություններին․ Լենա ՄաթևոսյանԳագիկ Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր խոսքին, անձամբ է երաշխավորում մրցույթի բաց ու արդար ընթացքը․ Իվետա ՏոնոյանԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողի Միքայել սրբազանին ապօրինի կերպով ազատազրկելուց հետո իշխանությունները չեն դադարեցնում իրենց պայքարը բանտարկված մարդու դեմ․ Էդմոն Մարուքյան Առեղծվածային ու ողբերգական դեպք․ Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Հորդորում ենք բոլոր այն մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, ընտրությունների օրը չմնալ տանը, անպայման մասնակցել ընտրություններին․ Աշոտ ՄարկոսյանՄինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը. Արամ ՎարդևանյանԱմենասարսափելի առաքելությունը․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ հայտարարությունը ՎԶԵԲ-ը 150 մլն եվրո կհատկացնի Ամերիաբանկին՝ ձեռնարկատերերի ֆինանսավորման ընդլայնման համարԻդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետԵրևանի պարեկները ապօրինի զենք կրելու և պահելու դեպք են բացահայտել Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե ՔՊ-ն«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը չկար, երբ Արցախը հայկական էր. Արմեն Մանվելյան Կարգելվի պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից տարաների, սպասքի օգտագործումը․ խոշոր տուգանք կլինի Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը պարտվել է Չեռնոգորիայի ընտրանուն Մաքսիմ Գալկինին մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում Գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև. եղանակն այս օրերին Հորեղբորս թոռն ա. Բարեկամներով եկել են՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու Ինչպե՞ս են փոքրիկ Տիգրանի քույր-եղբայրները, կապ կա՞ մոր հետ Արագությունը գերազանցած մեքենայում հիվանդ երեխա է եղել․ շտապ տեղափոխել են բժշկական կենտրոն Հերթական աննախադեպ աբսուրդը Սամվել Կարապետյանի գործով. Արամ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ Փաշինյանին զեկուցել են, որ Վաղարշապատում իրենց վիճակը ծանրագույն էԵրեխան կտրել է այտը քաղաքի հայտնի խաղասենյակում․ (լուսանկարներ)Կոչ եմ անում ընտրել իրական ընդդիմադիր թեկնածուներին՝ մերժելով գործող իշխանություններին ու նրանց սպասարկող ուժերին․ Էդմոն ՄարուքյանԿրթությունը պետք չէ կապել միայն փողի հեռանկարի հետ. Մենուա ՍողոմոնյանՔաղաքացիական պայմանագրի հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին Հզոր «դեղամիջոց» շաքարային դիաբետի դեմ