Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՐԱՏԱՊ. Հայաստանի հավաքականի առաջատարների հայտարարությունը. «Հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու»

ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Կառլեն Մկրտչյանը ու Հրայր Մկոյանը, ArmFootball.com և News.am կայքերի միջոցով ցանկացել են անդրադառնալ հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու ՀՖՖ նախագահի մամլո ասուլիսին: Հայտարարությունը բառացիորեն մեջբերում ենք ստորև.

«Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի շուրջ տարածված լուրերը, մեկնաբանությունները և շշուկները, ուզում ենք անդրադարձ կատարել վերը նշված հարցերին: Նախ նշենք, որ Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա և մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որևէ արդյունք չի տալու:

Համոզված ենք, որ մեր կարծիքը կիսում են հավաքականի բոլոր ֆուտբոլիստները: Անդրադառնալով մեզ' նշենք, որ հավաքականում խաղալու շուրջ 7-10 տարիների ընթացքում միշտ նվիրված և անմնացորդ տրվել ենք հավաքականին, ամեն ինչ արել ենք ի շահ հավաքականի, չի եղել դեպք, երբ մենք առողջ լինենք և վնասվածքներ չունենանք ու հրաժարվենք խաղալ հավաքականի կազմում: Ավելին, ունենալով վնասվածքներ, սրսկումների օգնությամբ, մարզիչների խնդրանքով մասնակցել ենք հավաքականի բազմաթիվ հանդիպումների' հասկանալով, որ մեր բացակայությունը վնասելու է հավաքականին:

Մենք միշտ գործել ենք ի շահ հավաքականի' վնաս տալով թեʹ մեր առողջությանը, թեʹ բազմաթիվ դեպքերում նաև մեր ակումբային կարիերային:

Մեր հավաքականում միշտ եղել է, և հիմա էլ միասնական մթնոլորտ է: Բոլոր ֆուտբոլիստները մեկ ընտանիքի պես են, հավաքականի ֆուտբոլիստների միջև հարաբերությունները նախկինի պես ջերմ և ընկերական են, ու հավաքականում տիրող վատ մթնոլորտը ոչ մի կերպ պայմանավորված չէ հավաքականի ֆուտբոլիստների միջև լարված հարաբերություններով կամ ֆուտբոլիստների պահվածքով:

Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել հավաքականի բոլոր երկրպագուներին թեʹ Հայաստանում, թեʹ Հայաստանից դուրս այս 7-10 համատեղ տարիների համար: Դուք միշտ երկրպագել եք մեր հավաքականին' անկախ ցույց տրված արդյունքներից և խաղի որակից:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ'

Հենրիխ Մխիթարյան

Յուրա Մովսիսյան

Արաս Օզբիլիզ

Ռոբերտ Արզումանյան

Մարկոս Պիզելլի

Գևորգ Ղազարյան

Գևորգ Կասպարով

Հրայր Մկոյան

Կառլեն Մկրտչյան:

Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի