Կին վարորդը Արմենիա հեռուստաընկերության մոտակայքում վրաերթի է ենթարկել քաղաքացուն. Վերջինս հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 1-ին, ժամը 11:01-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Եղվարդի խճուղի 1 հասցեում՝ Արմենիա հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթեւեկելի հատվածում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Nissan Micra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սիրանուշ Ո., ծնված 1989 թ.):
Փրկարարներն Անահիտ Ն.-ին (ծնված 1958 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



