Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՓԵՏՐՎԱՐԻ). Կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րը դռնփակ կլի­նեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Իռլանդիա՝ Սուրբ Բրիգիտտայի օր, Ալժիր՝ Էվակուացիայի օր, ԱՄՆ՝ Ազատության ազգային օր։ 

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1868– ծնվել է դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան Սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, ճարտարապետ Հովհաննես Քաջազնունին։ 

1888- վախճանվել է նշանավոր վիպասան, հրապարակախոս Ծերենցը։ 

1893- բացվել է Երևանի քաղաքային հիվանդանոցը: 

1897 –ծնվել է նկարիչ Հովսեփ Կարալ յանը։ 

1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Բիթլիսը և Մամախաթունը: 

1921- հիմնադրվել է Հայաստանի առաջին նկարչական դպրոցը՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1938 թվականից Փ. Թերլեմեզյանի անվան): 

-ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն Հայհեղկոմից պահանջել է պայքար ծավալել Դաշնակցություն կուսակցությունը Հայաստանում վերացնելու ուղղությամբ, որի արդյունքում ձերբակալվել են հայտնի գործիչներ Համազասպ Օհանջանյանը, Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալ յանը, Ռուբեն Դարբինյանը, Համազասպը (Սրվանձտյան) և ուրիշներ։ 

1930-ԽՍՀՄ-ում սկսվել է գյուղացիական տնտեսությունների մասսայական կոլեկտիվացումը և կուլակաթափությունը։ 

1935-ստեղծվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Անդրկովկասի մասնաճյուղը, որը անվանվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղ։ 

1937 - ծնվել է ռադիոէլեկտրոնիկայի գիտնական Կարեն Ղուլղազարյանը։ 

1944– վախճանվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալ յանը։ 

1996 - վախճանվել է նկարիչ Սուրեն Ազիզյանը։ 

2008 - տեղի է ունեցել Ազգային մրցունակության խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը: 

2013 -վախճանվել է հայազգի բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը։ 

2018- գործադիրը հաստատել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ լինեն:

ԱՇԽԱՐՀ

481 -Կարթագենում վանդալների թագավոր Հուներիհը կազմակերպել է երկխոսություն կաթոլիկ և արիանական եպիսկոպոսների միջև։

 525 -վախճանվել է Իռլանդիայի հովանավոր սուրբ Բրիգիտտա Իռլանդացին։

 1327 -Անգլիայում թագադրվել է անչափահաս Էդուարդ 3-րդը, որի արդյունքում թագավորությունում իրական իշխանությունը կենտրոնացել է նրա մոր՝ Իզաբելլա Ֆրանսիացու և նրա սիրեկան Ռոջեր Մարտիմերի ձեռքերում։ 

1411– ավարտվել է պատմության մեջ «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության և Լեհական թագավորության միջև։

 1587 -Անգլիայի թագուհի Ելիզավետա 1-ինը ստորագրել է Մարի Ստյուարտի մահվան դատավճիռը։ 

1662 -չին գեներալ Չժեն Չենգունը 9-ամյա պաշարումից հետո գրավել է «Զելանդիա» ամրոցը, որով Ֆորմազայից (Թայվան) քշվել են հոլանդացի գաղութարարները։ 

1709 -Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ Խուան Ֆերնանդես արշիպելագում գտնվել է Ռոբինզոն Կրուզոյի նախակերպար դարձած նավաստի Ալեքսանդր Սելկիրկը։ 

1796 -Վերին Կանադայի մայրաքաղաքը Նյուարկից տեղափոխվել է Յորք։ 

1893-Թոմաս էդիսոնը բացել է աշխարհում առաջին կինոնկարահանման տաղավարը, որը անվանվել է «Սև Մարիա»։ 

1896 – կայացել է իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։ 

1901– ծնվել է ամերիկացի դերասան, 1930-40 թվականներին Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը հանդիսացող Կլարկ Գեյբլը, որը ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը։ 

1920 - ծնվել է չին ծագումով ֆրանսիացի նկարիչ Ցզյաո Վու-Կինը։ 

1924 -Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչել է ԽՍՀՄ-ը։ 

1926 - ծնվել է ամերիկացի լուսանկարչուհի Վիվիան Մեյերը։ 

1940 -սովետա-ֆինլանդական պատերազմի ժամանակ սովետական զորքերը սկսել են հարձակում Կումո լճի շրջանում գտնվող Կարելական պարանոցում։ 

1945– վախճանվել է հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան Յոհան Հայզինգանը։ 1949- RCA ընկերությունը թողարկել է առաջին 45 պտույտ/րոպե արագությամբ վինիլային սկավառակը։ 

1958- ԱՄՆ-ը տիեզերք է արձակել առաջին ամերիկյան արհեստական արբանյակը։ 

1971 -ԱՄՆ-ում կայացած հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երրորդ ուսանող ծխել է մարիխուանա։ 

1979 -15 տարվա արտաքսումից հետո Իրան է վերադարձել այաթոլլա Հոմեյնին։ 

2003– վայրէջքի ժամանակ պայթել է ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան», զոհվել են անձնակազմի անդամ բոլոր 7 աստղագնացները, որոնց թվում է եղել նաև առաջին հրեա աստղագնաց Իլին Ռամոն։ 

2008– Վիքիճամփորդություն ուղեցույցնախագծի հիման վրա տպագրվել են առաջին ճամփորդական ուղեցույցները։ 

2012– Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 70-ից ավելի մարդ։

Կամո Խաչիկյան

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել