Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից. Այս գիշեր Երեւանում ձյուն կգա. Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային եւ կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտում ձյուն, հովտային գոտում թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում բուք։
Երեւանում այսօր երեկոյան կսկսվի անձրեւ, որը առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան եւ կշարունակվի մինչեւ վաղը կեսօր»:
Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



