Գրասենյակից գողացել էր դյուրակիր համակարգիչ, ֆոտոխցիկ եւ տեսախցիկ. Պարզվեց այլ գողություններ էլ է արել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 20-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կորյունի փողոցի հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակից գողացել են դյուրակիր համակարգիչ, ֆոտոխցիկ եւ տեսախցիկ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է արդեն իսկ գողության մեղադրանքով հետախուզվող Երեւանի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ։ Նա հունվարի 27-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածն այլ գողություններ էլ էր արել, որոնց հանգամանքները պարզվում են, ինչպես եւ միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



