Երեւանում հնչած կրակոցների հետքերով. Վեճի մասնակիցների ինքնությունները հայտնի են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 28-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արարատյան 2-րդ զանգվածի 29 եւ 12 շենքերի մոտ կրակոցներ են հնչել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ եւ գործարանային համարով, առանց պահեստատուփի գազային ատրճանակ:
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.30-ին Վանթյան փողոցի 7/7 հասցեի մոտ ծագած վիճաբանության ընթացքում կրակոցներ են արձակվել:
Վիճաբանության մասնակիցների ինքնությունները հայտնի են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր մասնակիցներին եւ հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



