Խոշոր վթար-հրդեհ Շիրակում. բախվել են Nissan X-Trail-ն ու Opel-ը. վերջինս վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզում, այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15:50-ի սահմաններում Շիրակ գյուղի վարչական տարածքում՝ գերեզմանների հարեւանությամբ, բախվել են Opel մակնիշի 36 RN 949 համարանիշի եւ Nissan X-Trail մակնիշի 0047. 119. IE մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, իսկ 5 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Փրկարարները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Nissan-ն էլ՝ մետաղե ջարդոնի:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



