Ձորաղբյուրում տուն է հրդեհվել. Բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 26-ին, ժամը 19:37-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցների 3-րդ թաղամասում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 20:02-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ:
Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ ու հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի 2-րդ փողոցի 8-րդ հողակտորում գտնվող երկհարկանի տան ձեղնահարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:03-ին, մարվել՝ 21:13-ին:
Տան ձեղնահարկում ամբողջությամբ այրվել է երեք սենյակ՝ գույքով (մոտ 100 քմ):
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



