«Իսլամական պետության» զինյալները ծոմ չպահելու համար երեխաների են սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները երկու երեխայի են սպանել, քանի որ նրանք մուսուլմանական սուրբ ամիս համարվող Ռամադանի ընթացքում ծոմ չեն պահել, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Անչափահասները սպանվել են Մայադին քաղաքում, որը գտնվում է իսլամիստների հսկողության տակ։ Իրավապաշտպանները նշել են, որ երեխաների պարանոցին ցուցանակներ են կախել, որոնց վրա գրվել է նրանց մահապատժի ենթարկելու պատճառը։
«Հավանաբար, տղաներին բռնել են այն պահին, երբ նրանք ուտելիս են եղել»,-հաղորդել է Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը։
ՄԱԿ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնաժողովում հաղորդվում է «տղա երեխաներին զանգվածային մահապատժի ենթարկելու մի քանի դեպքի մասին. նրանց գլխատել են և կենդանի թաղել»։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



