Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ցավում եմ՝ պարոն Փաշինյանն այդպես էլ չընկալեց. ՀՅԴ ԳՄ անդամն արձագանքում է վարչապետին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Ցավում եմ՝ պարոն Փաշինյանն այդպես էլ չընկալեց, որ տարբեր երկրների դաշնակցական երիտասարդների կառույցների աջակցությունը վայելած անցնող ամիսների բողոքի ալիքը ոչ թե մի քանի անձնաց համար էր, այլ՝ մեր ազգային արժեքների, մեր ժողովրդի ողնաշարը համարվող ազգային կրթության, հայագիտության պաշտպանության հստակ կեցվածք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Լսում եմ Դաշնակցության քաղաքական ապագայի վերաբերյալ վարչապետի «անկեղծ մտահոգություններն» ու զարմանում ՝ միթե՞ այդքան դժվար է հասկանալ, որ ՀՅԴ-ի մեջ շերտեր, դրսի ու ներսի մասեր, արժեքային ու գաղափարական տարաձայնություններ փնտրելն անշնորհակալ և, հատկապես, դատապարտված քայլ է:

Դաշնակցության համահայկական կառույցին միավորում են միևնույն քաղաքական օրակարգերն ու խնդիրները: Մեզ պառակտված տեսնելու և այդ անշնորհակալ գործին լծվելու ձախողված ճիգերով լեցուն է մեր պատմությունը, այդ թվում՝ ոչ վաղ անցյալը։

Շնորհակալ ենք Դաշնակցության «հայաստանյան մասով» «անկեղծ» մտաhոգության համար։ Բայց շատ ավելի լավ է մտահոգվել քաղաքական ընդդիմախոսների, անձանց նկատմամբ չդադարող անհանդուրժողականության սերմանման չափաբաժնից, որն այլևս սկսել է մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող սահմանագիծը հատել։

Իսկ մեր համահայկական կառույցը, ինչը շատ բնական է, ունի իր կողմից ճշտված քաղաքական օրակարգն ու մարտավարությունը, և մեր համահայկական կառույցի մտահոգությունների կիզակետում Հայաստանի ու մեր հայրենիքի բարոյաքաղաքական շիկացած մթնոլորտն է, պետականության ընթացքը, ներկա ծանր մարտահրավերներն ու մշուշոտ ապագան:

Ցավում եմ՝ պարոն Փաշինյանն այդպես էլ չընկալեց, որ տարբեր երկրների դաշնակցական երիտասարդների կառույցների աջակցությունը վայելած անցնող ամիսների բողոքի ալիքը ոչ թե մի քանի անձնաց համար էր, այլ՝ մեր ազգային արժեքների, մեր ժողովրդի ողնաշարը համարվող ազգային կրթության, հայագիտության պաշտպանության հստակ կեցվածք»,- գրել է նա:

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին անդրադարձել էր ՀՅՍ- Կառավարություն հարաբերություններին եւ ասել. «Երբեմն տպավորություն է ստացվում, թե կա հակադրությունՀայաստանի կառավարության եւ Դաշնակցության միջեւ։ Ամբողջ Դաշնակցությանը նույն չափով չափել չի կարելի, որովհետեւ ՀՀ կառավարությունը եւ ՀՅԴ-ն համազգային հարցերի շուրջ համագործակցելու շատ մեծ պոտենցիալ եւ պատրաստակամություն ունեն՝ իմ տպավորությամբ. համենայն դեպս, մենք այդ պատրաստակամությունն ունենք։ Ես համոզված եմ, որ Դաշնակության հետ որպես համահայկական կառույցի, մենք կկարողանանք կառուցողական երկխոսություն սկսել։ Իսկ հայաստանյան մասով իմ կարծիքը մնում է նույնը, որ Հայաստանի ներսում այդ արձանագրումը տեղի չունենա, ապա Հայաստանում ՀՅԴ-ի քաղաքական ապագան ուղղակի շատ մշուշոտ կդառնա»:

 

Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով