ԻՊ-ը Թուրքիային 800 մլն դոլարի նավթ ու գազ է վաճառել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջին 8 ամիսների ընթացքում «սեւ շուկայում» Թուրքիային է վաճառել Իրաքի նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Իրաքի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մուվաֆաք ար Ռուբային, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
«Նախորդ 8 ամիսների ընթացքում «սեւ շուկայում» Թուրքիային 800 մլն դոլարի նավթ ու գազ է վաճառվել։ Ընդ որում, վաճառվել է համաշխարհային շուկայում նավթի ու գազի գների 50 տոկոսը կազմող գներով»,-ասել է ար Ռուբային։ Նա այդ վաճառքն անվանել է «թթվածին, որով սնվում է ԻՊ-ը»։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



