Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր: Տավուշի մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Դիլիջանում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որի բացմանը Նախագահը մասնակցել է դեռևս 2013թ. հունվարի 26-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և զարգացման ծրագրերին, ինչպես նաև այնտեղ տեղակայված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը: Նախագահին ներկայացրել են «Թումո»-ի Դիլիջանի մասնաճյուղի ընդլայնման նախագիծը, ըստ որի` հաշվի առնելով «Սիմոնյան կրթական հիմնադրամի» անվճար արտադպրոցական այդ ծրագրի կարևորությունը կենտրոն հաճախող Տավուշի մարզի երեխաների համար, որոշվել է «Գիտ ելիք հանուն զարգացման» կենտրոնի առաջին հարկաբաժինը ևս տրամադրել «Թումո» կենտրոնին, իսկ ԿԲ այցելուների կենտրոնն այնտեղից տեղափոխել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տարածք, որտեղ այն կկազմի նոր ստեղծվող ԿԲ թանգարանի մի մասը: Ըստ նախագծի հեղինակների, սա հնարավորություն կտա ընդլայնելու «Թումո» կենտրոնի գործունեությունն ու այն հասանելի դարձնել Տավուշի մարզի մի շարք այլ համայնքների երեխաների համար:

Դիլիջանից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնք, որտեղ ներկա է գտնվել Ճամբարակի արդիականացված առողջապահական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում: Ծրագիրը հովանավորել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը, որի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը կենտրոնին տրամադրել է լրացուցիչ գույք և անհրաժեշտ սարքավորումներ: Առողջության կենտրոնը ստեղծվել է «Ճամբարակի պոլիկլինիկա» և «Ճամբարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում՝ առողջապահական բոլոր ծառայությունները կենտրոնացնելով հիվանդանոցային մասնաշենքում: Արդիականացման գործընթացի շրջանակներում ամբողջովին փոխվել է երկհարկանի մասնաշենքի տանիքի ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները, կառուցվել է նոր կաթսայատուն, մոնտաժվել են համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման և մի շարք այլ աշխատանքներ: Կենտրոնը սպասարկում է Ճամբարակի տարածաշրջանի շուրջ 13,600 ազգաբնակչությանը:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով ստեղծված պայմաններին, կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ զրուցել առողջապահական այդ հաստատության տնօրինության և բուժանձնակազմի հետ:

Ճամբարակ համայնքում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում կառուցված ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Այն իրականություն է դարձել ՀԲ աջակցությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2011թ. և կավարտվի 2016թ.: Արոտավայրերի կառավարմանն ու անասնապահության զարգացմանն ուղղված հիմնական նպատակներից բացի, ծրագրով նախատեսվում է նաև աջակցություն տրամադրել անասնաբուժական սպասարկման կենտրոնների կառուցման, անասնաբույժների վերապատրաստման և նրանց անհրաժեշտ գործիքներով ապահովման աշխատանքներին՝ բարելավելու համար մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակն ու կենդանիների առողջությունը, անասնաբույժների և ֆերմերների կարողությունները, խթանելու անասնաբույժ-ֆերմեր համագործակցությունը, ապահովելու որակյալ անասնաբուժական դեղորայքի և պարագաների հասանելիությունը, ինչպես նաև դասընթացների միջոցով բարձրացնելու իրազեկվածության մակարդակը:

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կառուցվել և գործում է երկու անասնաբուժական սպասարկման կենտրոն Արագածոտնի մարզի Արտաշավան և Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքներում: Նախատեսված է անասնաբուժական սպասարկման կենտրոններ կառուցել նաև Հանրապետության հինգ այլ մարզերում՝ Արագածոտն, Սյունիք, Գեղարքունիք, Շիրակ, Տավուշ: Հաշվի առնելով ոլորտում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ունեցած երկարամյա փորձը՝ ՀՀ կառավարության որոշմամբ հիշյալ կենտրոնների կառավարումն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է այդ հիմնադրամին:

Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում ձեռքբերված արդյունքներից ու արձանագրված հաջողություններից ելնելով՝ իրականացվում է երկրորդ ծրագիրը, որը մեկնարկել է 2015թ.-ի փետրվարից: Դրա շրջանակներում նախատեսվում է կառուցել ևս 3 կենտրոն Կոտայքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում: Յուրաքանչյուր մարզում կառուցված կենտրոնը, համագործակցելով 10 և ավելի անասնաբույժների հետ, սպասարկում է ամբողջ մարզի ֆերմերային տնտեսությունները:

Ի դեպ, Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների հետ դեռևս ս.թ. սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդակցության ժամանակ, սահմանամերձ խիստ խոցելի համայնքներում գյուղատնտեսական մթերքի վերամշակման արտադրական գործունեության խրախուսման նպատակով, Նախագահը հանձնարարել էր ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներին՝ Ճամբարակ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ համապատասխան փոփոխություններ նախաձեռնելով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ-ին ուժի մեջ մտած ՀՕ-156-Ն օրենքում և ՀՀ կառավարության 15.01.2015թ. թիվ 30-Ն որոշման ցանկում:

Սահմանամերձ Ճամբարակից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Գավառ, որտեղ ծանոթացել է Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքի կառուցման շինարարության ընթացքին: Մարզի միակ պետական թատրոնի՝ Գավառի թատրոնի շենքը 1950-1960-ական թթ. կիսավեր կառույց էր, որը նոր շենքի կառուցման նախագծով ենթակա էր քանդման, և նախատեսված է 420 հանդիսատեսի համար 2210 քառ. մետր մակերեսի վրա կառուցել ժամանակակից հարմարություններով թատրոնի շենք: Հանրապետության Նախագահը շինհրապարակում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Մի քանի տարի առաջ Նախագահի հանձնարարությամբ մեկնարկած այս ծրագիրը ավարտին կհասցվի 2016թ.:

Նախագահը Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղել է նաև Կարճաղբյուր համայնքում, որտեղ ծանոթացել է «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնարտադրական համալիրի շինարարության ընթացքին, տեղում քննարկում ունեցել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի օրակարգում գտնվող խնդիրների, այդ թվում՝ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» իրականացման աշխատանքների վերաբերյալ: Հիշյալ ծրագրի շրջանակներում է, որ Կարճաղբյուրում կառուցվում է ձկնարտադրության համալիրը:

«Սևանի իշխան» ՓԲԸ-ի հիմնադիրը և միակ բաժնետերը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն է: «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» առաջին փուլով նախատեսվող հիմնական աշխատանքներն են՝ տարեկան 200 տոննա արտադրողականությամբ մանրաձկան գործարանի կառուցում, տարեկան 6-8 հազար տոննա արտադրողականությամբ վերամշակման գործարանի կառուցում, շուրջ 100 տոննա հզորությամբ ծնողական կազմի տնտեսության կառուցում, տարեկ ան 600 տոննա արտադրողականությամբ մանրաձկան աճեցման բացօթյա ավազանների կառուցում և տարեկան 1000 տոննա արտադրողականությամբ լճում տեղակայվելիք առաջին մոդելային տնտեսության կառուցում: Առաջին փուլի իրականացման համար պահանջվող ներդրումները կազմում են 7.5-8 մլրդ դրամ: Նշված աշխատանքների ավարտմամբ կամփոփվի ծրագրի առաջին փուլը:

Հանրապետության Նախագահին զեկուցվել է նաև 2016 թվականի աշնանից նախատեսվող ծրագրի երկրորդ փուլի մասին, որը կներառի՝ մանրաձկան երկրորդ գործարանի շինարարությունը, մանրաձկան մինչև 150 գրամ աճեցման բացօթյա ավազանների շինարարությունը, ծնողական կազմի տնտեսության շինարարությունը, վերամշակման գործարանի համալրումը, ինչը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտա վերջինիս արտադրողականությունը հասցնել տարեկան 15000 տոննայի և 500 լ/վ նոր ջրաղբյուրի ջրառի և ջրագծի շինարարությունը: 2023-2024 թվականներին նախատեսվում է հասնել ծրագրային 45-50 հազար տոննա ձկան արտադրության:

Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին