Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մի ցու­ցիչ վերց­նելն ու այն ան­նա­խա­դեպ որա­կե­լը մի­ջազ­գա­յին տնտե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում չի աշ­խա­տում»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» թերթը գրում է․ 

Որակումները, որոնք արվում են «տնտեսական հեղափոխության արդյունքի», «աննախադեպ ցուցանիշների» տրամաբանության մեջ, ըստ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի, գուցե կարող են ազդել ներքին լսարանի վրա, բայց միջազգային շուկան, ինչպես նաև օտարերկրյա ներդրողն այլ կանոնների է հետևում։ 

Այդ կանոններին ու գործոններին դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ դիտարկենք այն հայտարարությունը, ըստ որի՝ հայաստանյան բանկերից մեկը 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր՝ 6.5 տոկոսով։ 

Նշենք, որ այս փաստը որպես տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն էր համարվել։ 

Թադևոս Ավետիսյանը նկատում է՝ այս երևույթն իրականում ֆինանսական շուկայում որոշակի աշխուժություն է ենթադրում և այդ առումով դրական է. 

«Բայց, ընդհանուր առմամբ, սա ոչ թե Հայաստանում ինչ-որ հեղափոխական արդյունքի հետևանք է, այլ հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով, որոնք արձանագրվում են ոչ թե վերջին մի քանի ամիսներին, այլ նախորդ 2-3 տարիներին։

 Այս առումով նախ նշենք, որ Հայաստանի ֆինանսական շուկան ուղիղ կապի մեջ է միջազգային ֆինանսական շուկայի հետ, այդ թվում՝ պարտատոմսերի առումով։ 

Եվ այստեղ Հայաստանը չի կարող թելադրող լինել, պետք է հետևի այն միտումներին, որոնք ձևավորվել են նախորդ 2-3 տարիներին։ 

Ինչ վերաբերում է այդ միտումներին, ապա միջազգային ֆինանսական շուկայում փողի գինն էապես նվազում է՝ միջբանկային տոկոսադրույք կոչվածը զգալիորեն նվազել է։ 

Եվ այս հանգամանքը չէր կարող չանդրադառնալ զարգացող այնպիսի փոքր տնտեսություն ունեցող երկրի վրա, ինչպիսին Հայաստանն է։ 

Եվ երբ այդ ֆինանսական շուկայից որևէ տնտեսություն ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համար առաջարկում է էապես ավելի բարձր գին, բնականաբար, կգտնի իր առաջարկը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը։ 

Մյուս կողմից՝ նա շեշտեց, որ երկրի զարգացման իմաստով բանկային ռեսուրսի ավելացումը մեզ համար կարևոր է, բայց խնդիրն այն է, թե ներգրավված ռեսուրսները ինչպիսի արդյունավետությամբ կարող են ներդրվել իրական տնտեսության մեջ. 

«Ֆինանսական շուկայում ներգրավված ռեսուրսները դեռ վաղ է որակել որպես արդյունք ստեղծող ներդրումներ, որովհետև կյանքը ցույց է տալու, թե դրանք ինչպե՞ս տեղաբաշխվեցին, ինչպիսի՞ ոլորտներում և ի՞նչ արդյունք ստեղծեցին՝ թե՛ կոնկրետ ձեռնարկությունների, թե՛ ճյուղերի, թե՛ ՀՆԱ-ի իմաստով»։ 

Նա հավելեց, որ կարևոր է ոչ միայն քանակը, այլ որակը, այսինքն, ի՞նչ պայմաններով են այդ ռեսուրսները ներգրավվել. 

«Հակառակ պարագայում միշտ էլ հնարավոր կլինի միջազգային շուկայից տարբեր գործիքներով ռեսուրսներ ներգրավել։ 

Կարևոր է, թե միջնորդն ինչպիսի պայմաններով է այդ ռեսուրսները բերում միջազգային ֆինանսական շուկայից, որովհետև այդ պայմանները արտացոլված են լինելու նաև իր տեղաբաշխման պայմանների մեջ։ Այսինքն, այդ ռեսուրսը առաջարկվելու է իրական տնտեսությանը։ 

Հետևաբար, ֆինանսական ռեսուրսների տոկոսադրույքներն ազդում են նաև տնտեսության մրցունակության վրա»։ 

Ինչ վերաբերում է ընդհանրապես հայաստանյան ներդրումային միջավայրին, Թ. Ավետիսյանը նշեց, որ հատկապես օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարելու իմաստով երկու հիմնական գործոն կա։

«Առաջինը տնտեսական ռիսկն է, երկրորդը հնարավոր շահույթն է, որը պետք է օտարերկրյա ներդրողն ակնկալի և ստանա այդ նոր շուկայից։ 

Դիտարկենք նախ ռիսկը։ Կայունության բացակայության, որոշակի անորոշությունների ֆոնին, որոնք պայմանավորված են նաև քաղաքական փոփոխություններով, ռիսկը ոչ թե նվազել է, այլև բարձրացել։ 

Իհարկե, որոշակի դրական զարգացումներ կան, ինչպես կոռուպցիայի դեմ պայքարն է, հավասար մրցակցության խթանումը։ 

Այդուհանդերձ, միայն այս հանգամանքները բավարար չեն՝ ծածկելու մյուս ռիսկերը։ Ռիսկի տեսանկյունից խնդիր է նաև մեր աշխարհաքաղաքական իրավիճակը, բացի այդ, ՀՀ-ն չունի ելք դեպի ծով։ Այդ ռիսկերը ուղիղ ազդում են ներդրողների որոշումների վրա։ 

Հաջորդը ինստիտուտների բաղադրիչն է, որոնք պետք է երաշխիքներ, ինչպես նաև՝ պետական աջակցություն ապահովեն ներդրողների համար։ Խոսքը գործընթացները արագ, սահուն կազմակերպելու կամ երկրի պոտենցիալը ներկայացնելու մասին է։ 

Բայց այս առումով որևէ էական փոփոխություն չկա, որը կստիպեր ասել, թե դրական զարգացումներ ունենք։ 

Ինչ վերաբերում է շահույթին, ապա այդ տեսանկյունից ևս տեսանելի չեն այն գործոնները, որոնք կբարձրացնեին շահութաբերության մակարդակը և կազդեին ներդրումային միջավայրի վրա»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ օտարերկրյա ներդրողի համար այլ հուշող ու կողմնորոշիչ հանգամանք էլ կա։

 

«Խոսքը կապիտալ ներդրումների մասին է, որի առումով 2019 թվականին ունենք շուրջ 60 մլրդ դրամի թերակատարում։ 

Բացի այդ, օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են շուրջ 30 մլրդ դրամով։ Նշվածները «մեսիջ» են ներդրողների համար։ 

Այս պատկերը պետք է փոխվի, և այն փոխելու համար նշված բոլոր ուղղություններով պետք է համալիր աշխատանք լինի։

 Հատկապես միջազգային տնտեսական հարաբերություններում մի ցուցիչ վերցնելն ու այն աննախադեպ որակելը չի աշխատում։ Խոշոր կապիտալ արտահանողները նշված բոլոր գործոնները հաշվի առնելով են որոշում կայացնում։ 

Սա փաստ է, և փաստ է նաև այն, որ մենք նախորդ տարիների համեմատ ոչ թե պահպանվող, այլ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազող ցուցանիշ ունենք։ 

Սա է ընդհանուր վիճակը, որը հեղափոխական կլինի, եթե նշված բոլոր ուղղություններով կոնկրետ արդյունքներ ունենանք։ 

Խոսքը միգուցե հոգեբանական ազդեցություն ունենա ներքին լսարանի վրա, բայց արտաքին ներդրողների տեսանկյունից հետևողական, ծրագրավորված, արմատական փոփոխություններ են անհրաժեշտ՝ առաջին հերթին՝ հարկային ոլորտում։

 Շատ կարևոր է նաև քաղաքական կայունությունը, և ընդհանուր կայուն զարգացման պայմանները, որտեղ ևս ակնհայտ խնդիրներ ունենք։ Անելիքները շատ են, բայց անցած ժամանակն էլ քիչ չէր։ 

Երկու տարի է, ինչ խոսում ենք, ու բոլորս սպասում, որ գոնե համեմատական իմաստով հիմնական ցուցանիշների, եթե չասեմ հեղափոխական, գոնե առաջանցիկ աճ պետք է լինի։ Բայց 2019թ.-ին 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, 2018թ.-ին՝ մինչև իշխանափոխությունը, հունվար-ապրիլին այն 9,5 տոկոս էր, իսկ հետո նվազեց։ 

Իսկ 2020թ.-ի համար կանխատեսվել է ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ։ Եթե հաշվի առնենք, որ, ըստ պետական բյուջեի, գնաճը լինելու է 4,5 տոկոս, ապա նշանակում է, որ իրական տնտեսական աճ գրեթե չենք ունենալու։ Սրանք մտահոգություններ են, որոնք ունեն իրենց հիմքերը՝ պայմանավորված թե՛ տեսական, թե՛ վիճակագրական ցուցանիշներով։ 

Եթե շարունակենք այս ամբողջ համաշղթայում փնտրել մեկ-երկու դրական արձանագրումներ և դրանց վրա փորձենք «արխային» լինել, այդպես չենք հասնելու այն նպատակների գոնե նվազագույն շեմին, որոնց մասին ամեն օր հայտարարվում է, և որոնք դրված են կառավարության ծրագրում։ 

Տարածաշրջանի միտումների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, հանրության մոտ դրական սպասումների ֆոնին պետք է լինեն ոչ թե դրվագային ներկայացումներ կամ թվային մանիպուլյացիաներ, այլ իրական քայլեր ու իրական արդյունքներ։ 

Միայն ճիշտ ու հստակ քայլերը կբերեն արագընթաց զարգացման։ 

Իսկ առանց օտարերկրյա ուղղակի ներդրումների և միայն ներքին ռեսուրսներով անհնար կլինի առաջանցիկ տնտեսական աճ սպասել»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ կարևորելով ներառական զարգացումը:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

 

Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ)