Երրորդ եռամսյակի համեմատ անշարժ գույքի գործարքների թիվը 2019-ի վերջին եռամսյակում աճել է 15.5 %-ով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2019 թվականի չորրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 54’468 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 15.5 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով:
Երեւան քաղաքում 2019 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 5.2 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 13.7 %-ով:
Մարզերի քաղաքներում 2019 թվականի չորրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 1.7 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 4.8%-ով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



