Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կույսեր, հետաձգեք կարևոր գործերը․ հունվարի 23-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար: Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:

Ցուլ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան: Նրանք, ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

 Երկվորյակ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Շատ բան կհասցնեք անել: Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում՝ ձեզ համար շատ թանկ մարդու հետ: Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ: Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում: Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից: Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ:

Խեցգետին: Լարված օր է սպասվում: Նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա: Այսօր շատ Խեցգետիններ մասնագիտության հետ կապված հիասթափություն կապրեն: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ: Հետաձգեք ուղևորությունները, այսօր երկար ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ: Հնարավոր է տրամադրության անկում: Նոր տպավորություններով չեք ոգևորվի: Փորձեք թարմացել զգեստապահարանը, հաջող գնումները կուրախացնեն ձեզ:

Առյուծ: Լի եք էներգիայով: Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ մնալ ավելորդ լարվածությունից: Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշռելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է՝ այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են: Փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:

Կույս: Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Լավագույն ձևը ինչ-որ հաճելի գործի վրա կենտրոնանալն է: Հնարավոր է՝ լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը: Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:

Կշեռք: Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է: Տրամադրությունը փոփոխական կլինի: Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք: Թշնամիներն ասես գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն: Փորձեք հանգստություն պահպանել: Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն մարզանքները: Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվել: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, դիմադրողականությունը ցածր է:

Կարիճ: Ամեն ինչ լավ է: Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Ամեն բան իր ժամանակն ունի, և դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ կստանաք այն, ինչ ուզում եք: Ֆինանսական հարցեր կարգավորելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան:

Աղեղնավոր: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել: Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր, միևնույն է, ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ, կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ: Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: 

Այծեղջյուր: Բարեհաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գործընկեր ու օգնական կդառնա: Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Հրաշալի օր է ներքին հարդարանքի պարագաներ, կահույք գնելու համար:

Ջրհոս: Այսօր ռիսկի դիմել չարժե: Կիրառեք միայն փորձված միջոցներ: Հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: Սակայն շուտով ամեն բան կհարթվի, դուք ձեր հերթին ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար: Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար: Դրանք, ամենայն հավանականությամբ, չեն արդարացնի ձեր սպասելիքները և կհիասթափեցնեն: Նոր ծանոթություններից ևս մեծ ակնկալիքներ չունենաք, դրանք հազիվ թե լուրջ զարգացում ստանան: Ընտանիք կազմած Ջրհոսների համար օրը բարեհաջող կդասավորվի:

Ձկներ: Մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահղացումները: Շուտով շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն դրանք իրագործելու համար: Հնարավորություն կընձեռնվի ամրապնդել ձեր մասնագիտական դիրքորոշումը: Ֆինանսական հարցերում առավել զգուշավոր եղեք: Գումարային կորուստներ կրելու վտանգը մեծ է: Հրաշալի օր է հարազատների հետ շփման, նաև ընտանեկան միջոցառումների համար: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը: Շատ Ձկներ այսօր կլուծեն վերջին ժամանակներս իրենց անհանգստացնող անձնական հարցերը:

 

 

Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Տարեցների համար անվճար տրանսպորտը լուծում է մի քանի խնդիր. Հրայր ԿամենդատյանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՉինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներովՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Հանուն նախընտրական արշավի՝ hակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին այս ժամի դրությամբ Զղջման աղոթք «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Ռուսական անօդաչու թռչող սարքը Ուկրաինայում սպանել է հորը և 3 երեխաներին, հղի մայրը ծանր վիրավորվել է Տելեգրամը տուգանվել է Հնդկաստանը կրճատելու է Ռուսաստանից նավթի ներմուծումը․ Թրամփ Աֆրիկայում ավելի քան 300 միլիոն մարդ զրկված է մաքուր խմելու ջրից. ՄԱԿ Խաղաղություն նշանակում է թշնամանքի վերացում, ոչ թե պետական մակարդակով թշնամանքի քարոզ հայերի նկատմամբ. Թաթոյան Էրդողանը իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր իրավահաջորդ Դուրովն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցին Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան Գիտնականները նեանդերթալցիների անհետացման նոր բացատրություն են գտել Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Մառախուղ, ձյուն ու ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին Մոսկվայում կամ Մինսկում բանակցություններ տեղի չեն ունենա․ Զելենսկի Հայաստանի ղեկավարությունն ասել է՝ թույլ չեն տա Իրանի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն․ Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան «Չգիտենք էլ, թե ինչից են օգտվում երեխաները, որոնք են իրական վտանգները». Սամվել Մարտիրոսյան Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը հավաքականներում 5 նշան, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է Մոսկվայի դատարանը կալանավորել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներից մեկին «Ռեալն» էլ դուրս եկավ Սուպերլիգայից, նախագիծը փակվեց Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է WhatsApp–ը Բախվել են «Opel Astra»-ն և «Ford Transit-ը. վիրավոր կա Հայաստանը ցավակցություն է հայտնել 2017 թ․-ից ի վեր այս տարվա հունվարին առաջին անգամ գրանցվել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացում՝ 1 սմ-ով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է. Շամխանի Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի Պատերազմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ Զելենսկի Վենսի այցը նշանակալի քայլ է, որի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ԱՄՆ դեսպանատուն Սևանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Ուկրաինան Լիտվայից 22 գեներատոր է ստացել