Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը
ՄՇԱԿՈՒՅԹՌուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում կներկայացնի իր հեղինակած «Հրաժեշտ պատրանքներին» («Прощание с иллюзиями») հայերեն թարգմանությամբ գիրքը: Այդ մասին Պոզները տեղեկացրել է Ինստագրամի իր էջում:
Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին՝ «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում: «Սպասում ենք ձեզ»,- գրել է Պոզները:
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին՝ անգլերեն լեզվով: Հետո այն թարգմանվել է ռուսերեն: Գրքում Պոզները նկարագրում է նաև իր այցը Հայաստան՝ նշելով, որ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել գոյությունը՝ չնայած 1915-ի ցեղասպանությանը:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



