Երևան, 04.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաչեի և Ռաֆոյի միջև պայքար է սկսվել

ԼԱՅՖ

BlogNews

«Քարե դարդ» սիթքոմում դերասան Ռաֆայել Երանոսյանը մարմնավորում է շամանին, որը Վաչեի կերպարի՝ գլխավոր հերոսի հիմնական մրցակիցն է։ Քարե դարում Ռաֆոյի հերոսը բավականին կարևոր դեր ուներ, նա էր ստանում կրակը, և ահա հայտնվում է Վաչեն՝ իր հասարակ կրակայրիչով ու խլում Ռաֆոյի մենաշնորհը:) Վերջինն իր հերթին հետ չի մնում, հետևում է նրան ու գողանում կրակայրիչը։

«Շատ չար կերպար չէ, սակայն չարություն ունի իր մեջ։ Կրակ ստեղծող, աստվածների հետ զրույցի, պայքարի մեջ մտնող կերպար է։ Ես և Վաչեի հերոսը պայքարի մեջ ենք միմյանց հետ, որովհետև նա հա՛մ իմ գործն է անում, հա՛մ սիրահարվում է այն աղջկան, ում ես եմ սիրում»,-BlogNews-ին հայտնեց Ռաֆոն ու հավելեց, որ խոսքը ցեղապետի դստեր՝ Անատիի կերտած կերպարի մասին է։

«Քարե դարում լինելն ինձ համար հետաքրքիր էր։ Հայկական հեռուստատեսությունում սա առաջին փորձն է, իսկ ես սիրում եմ փորձությունների ենթարկել ինձ։ Երբ «ATV»-ի տնօրեն Վահագն Խաչատրյանն ինձ առաջարկեց այս դերը, համաձայնեցի, որովհետև այս սիթքոմն իր տաղավարով, հագուստներով արդեն իսկ տարբերվում է՝ քարե դար, դինոզավրեր, չղջիկներ»,- ասաց նա։ Անձնակազմից շատերը նշել են, որ բարդ էր հարմարվել տաղավարին, հագուստին, սակայն Ռաֆոն նշեց, որ մասնագիտությամբ դերասան լինել նշանակում է իրեն գտնել ցանկացած իրավիճակում. «Ես ինձ հարմար եմ զգում քարե դարում, այս հագուստների մեջ»։

Ռաֆոն նշեց, որ սիթքոմն իր համար արդեն իսկ հետաքրքիր է։ «Դու պետք է սցենարը հարմարեցնես քեզ։ Այնպես չէ, որ ես շատ եմ շեղվում սցենարից, սակայն փորձում եմ այնպես անել, որ հետաքրքիր սցենարին լավ խաղն էլ ավելանա։ Տղաներն էլ ինձ ճանաչում են, գիտեն իմ պոտենցիալն ու ինձ համապատասխան սցենար են գրում։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի»,- ասաց Ռաֆոն։

Ինչ վերաբերում է հարցին, որ նա և Անդոն այժմ միասին չեն ներկայանում հեռուստանախագծերում, Ռաֆոն անմիջապես արձագանքեց, որ կռված չեն։) «Առաջարկի դեպքում անպայման կրկին միասին կներկայանանք։ Ռեժիսորները, պրոդյուսերները հիմա առանձին կերպարներ են առաջարկում, մենք էլ համաձայնում ենք։ Այնպես չէ, որ առանց իրար ոչ մի տեղ չենք նկարահանվելու։ Այս փուլում ռեժիսորներն են մեզ առանձին տեսնում, մենք էլ դեմ չենք։ Այնպես չէ, որ անընդհատ պիտի միասին լինենք,- ասաց նա, իսկ հարցին՝ արդյոք որպես զույգ իրենց սպառել էին, պատասխանեց,- չէ, երբեք։ Եթե մենք կարողանում ենք առանձին հանդես գալ, պատկերացրեք՝ միասին ինչպես կներկայանայինք»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին 25-ամյա դայակը երեխաներին ծեծել է ու նրանց բերանը անձեռոցիկներ խցկելՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքԵրբ ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է, Հայաստանը հայտնվում է ամենավտանգավոր դիրքում. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել Ի՞նչ է սպասվում ՀայաստանինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եթե ձեր երեխան ծնվել է սեպտեմբերին՝ անպայման իմացեք սաՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ ՍյունիքումԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանԻնքնասպանությո՞ւն, դժբախտ պատահա՞ր, թե՞ չպարզված հանգամանքներ․ աղմկահարույց մահերի ժամանակագրությունը