Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2020 թվա­կա­նին ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը կանց­նի իր կազ­մա­վոր­ման ինս­տի­տու­ցի­ո­նա­լաց­ման էտա­պին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

eurasia.expert-ը ««Պայքար հնի դեմ». ինչի՞ կբերի Փաշինյանի «հեղափոխության երկրորդ էտապը»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով 2019 թվականի արդյունքները, հայտարարել է «տնտեսական հեղափոխության առաջին էտապի» ավարտը: Այժմ, վարչապետի մատնանշմամբ, սկսվել է «հեղափոխության նոր էտապ»: Իսկ ինչո՞վ դա կավարտվի: 

2019 թվականը հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Այդ տարին պետք է դառնար «հեղափոխական փոփոխությունների» մեկնարկային տարի, բայց Փաշինյանի կառավարությունը բախվել է սոցիալական և քաղաքական բնույթի մեծաքանակ խնդիրների: Հայկական քաղաքական էլիտան, չգնալով սոցիալական և տնտեսական ոլորտներում կտրուկ փոփոխությունների ուղիով, ընտրել է քաղաքականության մեջ «սենսացիոն» գործընթացներ իրականացնելը: 

«Թավշյա հեղափոխության» ներուժը Փաշինյանի կառավարության կողմից առայժմ օգտագործվում է այն նպատակով, որ քաղաքական և տնտեսական փոփոխությունները շտամպավորվեն որպես հեղափոխության հերթական էտապ: 

Ըստ դրա, 2020 թվականը ներկայացվում է որպես «տնտեսական հեղափոխության» նոր էտապ և նպատակների իրականացում, ինչպես նաև չավարտված «երկրորդ էտապ», որն ուղղված է դատական իշխանությունների նկատմամբ վստահության վերականգնմանը: 

Այդ համատեքստում 2020 թվականին հասարակական սպասումները կարող են չհամընկնել իշխանության պլանների հետ, քանի որ հեղափոխական հռետորաբանությունը արձագանք չի գտնի մասսաների մոտ: 

Այնուամենայնիվ, շնորհիվ իր բարձր վարկանիշի, Փաշինյանը հույս ունի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկան փոխելու նպատակով անցկացնել որոշ ոչ ժողովրդահաճո որոշումներ: 

Հետաքրքիր է, որ Հայաստանի կառավարությունը երկու մոտեցում ունի. մի կողմից՝ սոցիալապես խոցելի խմբերին ուղղված ծախսերի ավելացում, իսկ մյուս կողմից՝ սոցիալտնտեսական զարգացման պատասխանատվությունը հասարակության վրա դնելը: 2019 թվականը երկրի քաղաքական ոլորտում չի եղել միանշանակ, քանի որ քաղաքական կայունացմանը ուղեկցել է աճող անհանդուրժողականությունը հասարակության մեջ: 

Ընդդիմության սպասումներին հակառակ՝ «թավշյա հեղափոխականները» կարողացել են առարկայական դարձնել պետության կառավարման իրենց մոտեցումները: 

Բացի դա, նախկին իշխանավորների դեմ հարուցված քրեական գործերը ցույց են տալիս, որ ներկա իշխանությունը չի հաշտվել իր քաղաքական նախորդների հետ, որով իսկ նպաստել է արտախորհրդարանական ընդդիմության արմատականացմանը: 

Ներկայումս այդ ընդդիմության միակ գործիքը ԶԼՄներն են, որոնք նախանշում են Փաշինյանի իշխանության կարճ կյանքը: Սակայն այդ ԶԼՄ-ների ակտիվությունը բերել է նրան, որ իշխանությունը սկսել է օգտագործել ադմինիստրատիվ ռեսուրսը: 2020 թվականին արտախորհրդարանական ընդդիմությունն ամենայն հավանականությամբ կանցնի իր կազմավորման ինստիտուցիոնալացման էտապին: 

2019 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված հակակոռուպցիոն գործը ցույց է տալիս, որ «քաղաքական անցյալի դեմ պայքարը» շարունակելու է մնալ արդիական: Դա իշխանության լեգիտիմության աջակցման արդյունավետ գործիք է, և 2020 թվականը ևս այդ տեսակետից կլինի ակտիվ: Նույն քաղաքական նպատակահարմարության բանաձևն է աշխատում նաև Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծագած վիճակում: 

Ճգնաժամի ողջ իմաստն այն է, որ նոր իշխանությունը չի ցանկանում որպես Սահմանադրական դատարանի ղեկավար տեսնել Հրայր Թովմասյանին: Գործադիր և դատական իշխանությունների միջև ծագած այս հակամարտությունը, կարծես, հայկական քաղաքական դաշտի ախտորոշումը լինի: Փաշինյանին մեղադրում են դատարանների նկատմամբ վերահսկողություն սահմանելու ցանկության մեջ: 

Սակայն իրականում երկու կողմերն էլ ինչ-որ տեղ ստում են. հեղափոխականները՝ որ դա ժողովրդավարության զարգացում է, իսկ Թովմասյանը՝ որ դա դատարանի սկզբունքայնության հարց է: 

Հիմնականում խոսքը իշխանության երեք թևերի՝ մեկ կենտրոնին ենթարկվելու մասին է, որը տիպիկ է ինչպես բռնապետություններին, այնպես էլ ժողովրդավարական երկրներին: Ելնելով այս ամենից՝ կարելի է ասել, որ 2020 թվականին ճնշումը Թովմասյանի վրա մի քանի անգամ կավելանա: 2020 թվականի կարևոր իրադարձություններից են լինելու նախագահական և խորհրդարանական ընտրությունները Արցախում: 

Դրանցից հետո այդ երկիրը կդառնա նախագահական հանրապետություն: Այստեղ կարևոր է այն, որ ի վերջո կավարտվի Արցախի և Հայաստանի էլիտաների միջև առաջացած «նյարդային» ժամանակաշրջանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր կառավարության հայացքների էվոլուցիան կշարունակվի, և 2020 թվականին կկոնկրետացվի դիրքորոշումը: 

Հակամարտող կողմերի դիրքորոշումները ավելի կկոշտանան, բայց հակամարտության վերսկսումը ձեռնտու չէ ինչպես տարածաշրջանի երկրներին, այնպես էլ արտաքին խաղացողներին: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ զգացվում է հարևան երկրներում ներքաղաքական փոփոխությունների հետքը: Փաշինյանի կողմից հայտարարված՝ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների «ստրատեգիական» բնույթը բախվում է խնդիրների՝ կապված ԱՄՆ-Իրան ճգնաժամի և վրացական քաղաքականության վայրիվերումների հետ: 

Պետք է նշել, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին այդ համատեքստում որոշակիորեն ուղղորդում է երկրի հարաբերությունները հարևանների հետ: 

Մյուս կողմից՝ Ադրբեջանում ընթացող ներքաղաքական փոփոխությունները ղարաբաղյան հակամարտության սրացման տեսակետից որոշակի տագնապ են հարուցում: Ելնելով այս ամենից՝ կարելի է ենթադրել, որ 2020 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականությունը կունենա «ցնցումներ», և որոշակի բարդություններ կծագեն Փաշինյանի կառավարության համար: 

Հայկական քաղաքական իրականությունը ենթարկվում է բազմաթիվ արտաքին և ներքին գործոնների, և կառավարության ձախողումը կամ հաջողությունը կապված է երևույթներին համարժեք պատասխանելու հետ: Հնարավոր է ամեն ինչ: 

Կարող է աճել սոցիալական բևեռացումը իր բոլոր բացասական հետևանքներով, և այդ դեպքում իշխանությունը կսկսի տենդագին փնտրել մեղավորներ հայկական հասարակության մեջ: 

Հաջողության դեպքում, մասնավորապես տնտեսական ոլորտում, կաճի իշխանության լեգիտիմությունը, բայց ցանկացած դեպքում դա չի բերի պետության և հասարակության երկարաժամկետ զարգացման, քանի դեռ իշխանությունը չի կատարել անհրաժեշտ եզրակացություններ:

Կամո Խաչիկյան

 

2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կփոխվի․ մանրամասներԱլիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի Սախալինի գետում 10-ամյա տղայի դիակ են գտելԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Մոսկվայում կրшկ են բացել էլիտար ռեստորանի ադրբեջանցի սեփականատիրոջ մեքենայի վրա Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Կինը գումար չտալու պատճառով սպանել է ամուսնունՓաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում