Ես սարսափած եմ իմ դատարկվող երկրի և իմ դստեր մահվան կապակցությամբ. Լոլա Ուզունյանի հայր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆYN.am-ը գրում է.
Լոլայի հայրը՝ Էրիկ Ուզունյանը, բոյկոտել է նոյեմբերի 27-ին անցկացված ահաբեկչությունների զոհերի հիշատակի արարողությունը և իշխանություններին ուղղված բաց նամակ հրապարակել։
Վերջերս Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ամենաերիտասարդ զոհերից մեկը, հայազգի 17-ամյա Լոլա Ուզունյանն էր։ Նա մահացել է «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչների բացած կրակից։ Ինչպես տեղեկանում ենք Huffington Post-ից, Լոլայի հայրը՝ Էրիկ Ուզունյանը, բոյկոտել է նոյեմբերի 27-ին անցկացված ահաբեկչությունների զոհերի հիշատակի արարողությունը և իշխանություններին ուղղված բաց նամակ հրապարակել։ Նա քննադատել է ներկայիս քաղաքական առաջնորդներին։ Նա մասնավորապես գրել է. «նման քաղաքականությունը ողբերգական ազդեցություն է ունեցել մեր երկրի վրա։ Վերջին նախագահները ոչ հեռանկարային հայացքներով օժտված անպատասխանատու գործունեություն են վարել»: Էրիկ Ուզունյանի հայրը իր խոսքը ավարտել է հետևյալ խոսքերով. «ես սարսափած եմ իմ դատարկվող երկրի և իմ դստեր մահվան կապակցությամբ»։



