7 ուղևոր է վիրավորվել ինքնաթիռի անհաջող վայրէջքի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽիտ մառախուղի պատճառով ինքնաթիռը շատ անհաջող ու ուժեղ է հարվածել գետնին, ինչի հետևանքով ինքնաթիռի շասսին կոտրվել է և այն դուրս է եկել թռիչքուղուց,-տեղեկացնում է Past.am-ը: 7 ուղևոր է վիրավորվել, այդ թվում՝ մի հղի կին, ով վիժել է: Հարավարևելյան Ղրղզըստանի Օշ քաղաքի օդանավակայանը դեռ փակ է պատահարից հետո, որի հետևանքով ոչ միայն մասնատվել է շասսին, այլև ինքնաթիռի թևերից մեկն է վնասվել: Բոլոր 153 ուղևորներին ու անձնակազմի 6 անդամներին տարհանել են շտապօգնության մեքենաներով:
Մասնագետները կարծում են, որ օդաչուն չպետք է վայրէջք կատարեր, քանի որ գիտեր, որ մառախուղը ամբողջությամբ ծածկել է շրջակայքը: Ինքնաթիռը պատկանում է ղրղըզական ավիաընկերությանը և թռչել Կրասնոյարսկից Օշ, երբ տեղի է ունեցել պատահարը: Տեղեկացրել են, որ այն սկզբում վթարային վայրէջք է կատարել մայրաքաղաք Բիշքեքում, բայց որոշել է շարունակել ուղին, չնայած վատ եղանակային պայմաններին: Օդաչուն փորձել է վայրէջք կատարել, բայց ձախողվել է, ապա երկրորդ փորձն է կատարել, որն ավարտվել է վթարով: Վիրավորներին տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:



