Գազալցակայանի հովացման մարտկոցը պայթել է. տաք ջուրը լցվել է քաղաքացու դեմքին եւ ձեռքերին. Նա հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 17-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի շրջանի, երկու ձեռքերի դաստակների ջերմային այրվածք 1-ին, 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել գազալցակայանում որպես հերթափոխի պետ աշխատող, Ապարանի 36-ամյա մի բնակիչ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքը ստացել է ժամը 14.10-ի սահմաններում Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանում․ հովացման մարտկոցի պայթյունի հետեւանքով տաք ջուրը լցվել էր դեմքին եւ ձեռքերին:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



