Էշլի Յանգը տեղափոխվեց Միլանի «Ինտեր» (ֆոտո)
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան, թիմի ավագ Էշլի Յանգը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ինտերը» Յանգի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր, իսկ 34-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 1.5 միլիոն եվրո:
2007 թվականից Անգլիայի հավաքականում հանդես եկող եւ ազգային թիմի ավագ Յանգը «Մանչեսթեր Յունայթեդում» էր 2011 թվականից։ Դրանից առաջ հանդես է եկել «Աստոն Վիլայում» եւ «Ուոթֆորդում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



