ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գավառ-Մարտունի ավտոճանապարհին և Գորիս-Կապան ճանապարհի՝ Շուռնուխ գյուղի հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյանց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 20:20-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Վերին Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



