Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամե­նա­մեծ ուժ տվո­ղը Տիգ­րանս է» երբ հայ­րե­նի­քը սի­րում են գոր­ծով, ոչ թե կե­նաց­նե­րով. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Տանկիստ Տիգրան Աբգարյանը Ապրիլ յան պատերազմի հերոսներից է։ Հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:

 Տիգրանի եղբորը՝ Ժորա Աբգարյանին մարդիկ հաճախ դիրքերն ամրացնող երիտասարդ են կոչում։ Ժորան Ապրիլ յան պատերազմից հետո պարբերաբար հավաքագրում և մարտական դիրքեր անվադողեր է ուղարկում։ «2017 թվականի աշնանն առաջին անգամ գնացի Տիգրանիս դիրքերը, որտեղ ինքը կռվել և զոհվել է։ Գնացել էի զուտ այցելության նպատակով, բայց մի քանի օր մնացի, զինվորների հետ շփվեցի, փորձեցի հասկանալ՝ ով ինչ խնդիր ունի, ինչպես կարող եմ իրենց օգնել։ 

 

Ամեն մի զինվորի դեմքին նայելիս ավելի շատ իմ եղբորն էի տեսնում։ Շփումների ընթացքում հասկացա, որ նոր կառուցվող դիրքերն անվադողերի կարիք ունեն։ Ուզում էի Գյումրիում ինքս մի մեքենա անվադող հավաքել և ուղարկել դիրքեր։ Սկզբում մենակ էի, հավաքում էի անվադողեր՝ չմտածելով՝ կկարողանա՞մ դրանք տեղ հասցնել, թե չէ։ 

Մարդիկ կային, ասեմ՝ մինչև հիմա էլ կան, ասում էին՝ անիմաստ է, չես կարող հավաքել, չես կարող տեղ հասցնել։ Հետո իմ նախաձեռնությանը միացան ընկերներս, նաև անծանոթ մարդիկ։ Արդեն 2018 թվականի գարնանն անվադողերի մեծ քանակություն՝ մոտ 50 մեքենա ուղարկեցինք դիրքեր։ 

Պաշտպանության նախարարությունը սկսեց ավելի լուրջ վերաբերվել այս գործին՝ տեսնելով, որ կա թիմ՝ ես ու ընկերներս, Տիգրանիս ընկերները, որոնցից շատերը նաև Ապրիլ յան պատերազմի մասնակիցներ են։ 2019 թվականին մեր թիմի անդամների թիվն անցավ 100-ը։ Ավելի շատ մարդիկ սկսեցին արձագանքել մեր նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավորներ, նախարարությունների աշխատակիցներ, մարդիկ, որոնք ամենատարբեր բնագավառներն են ներկայացնում։ ՊՆ-ում կան մարդիկ, որոնք միշտ փորձում են օգնել, որ նախաձեռնությունը համակարգի հետ բախումներ չունենա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ժորան։ 

Նա նշում է, որ 2019 թվականին Արցախի ոսկու հանքը որոշել է իրենց նախաձեռնությանը անսահմանափակ թվով մեքենաներ տրամադրել, որ նրանք կարողանան ցանկացած պահի անվադողերը հասցնել մարտական դիրքեր։

 Այս հարցում իրենց օգնել են զինվորական պաշտոնյաներ, ում անունները, սակայն, Ժորան չի նշում։ Ասում է՝ իրենք մշտական կապ ունեն Արցախի նախագահականի, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի, պաշտպանության բանակի հրամանատարի հետ։

 

Հպարտությամբ շեշտում է՝ 2019 թվականին անվադողերով բեռնված 100-ից ավելի մեքենա հասել է մարտական դիրքեր, իսկ այս տարի պլանավորում են կրկնապատկել այդ թիվը, որ առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում ամբողջ սահմանը համալրվի անվադողերով, որպեսզի էլ կարիք չլինի հավաքելու, ուղարկելու։ 

«Տասնյակ հազարավոր անիվները, որ հասնում են դիրքեր, հատկացվում դիրքերի ամեն խրամաբջիջի համար, լիարժեք «փակում են» զինվորին ու դարձնում անտեսանելի։ Իսկ երբ զինվորն անտեսանելի է, նշանակում է, որ ոչ մի դիպուկահար, ոչ մի փամփուշտ չի կարող հասնել իրեն»,-նշում է մեր զրուցակիցը։ Հավելում է՝ այս պատասխանատու գործն անում են կամավորները։ 

«Մեզ մոտ չկա կուսակցական պատկանելություն։ Երիտասարդներից շատերը տարբեր կուսակցություններից են, բայց երբ գալիս, ներգրավվում են գործի մեջ, մոռանում են մնացած ամեն ինչը։ Հայրենիքի համար է, ուրեմն վերջ, բոլորն իրար եղբայրներ ու ընկերներ են»,-ընդգծում է հերոս Տիգրան Աբգարյանի եղբայրը։ 

Ի դեպ, երիտասարդները, բացի անվադողեր հավաքելուց, մի շատ կարևոր գործ էլ են նախաձեռնել՝ Գյումրիում այժմ գործում է ավիամոդելավորման և հրթիռաշինության խմբակ։ «Արդեն մեկ տարի է՝ գործում է Տիգրան Աբգարյանի անվան մարտական պատրաստության ակումբը։ 

Փորձում ենք երիտասարդներին մարտավարական գիտելիքներ փոխանցել, նրանց հետ հայրենասիրության մասին խոսել, մոտիվացնել։ Գյումրիում էլ ընկերներիցս մեկը զբաղվում էր ավիամոդելային խմբակով, որը շատ դժվարությամբ էր պահում, որովհետև առ այսօր պետական որևէ ֆինանսավորում չունենք ու չգիտեմ՝ կունենանք, թե ոչ։ Որոշեցինք, որ այն գիտելիքները, որոնք ունենք ավիամոդելիզմի մեջ, մի փոքր ձևափոխենք, անդրադառնանք հրթիռաշինությանը։ 

Պետք է խելացի երիտասարդներ ունենանք, որոնք, դառնալով 17-18 տարեկան, հստակ կիմանան, թե ինչ են ուզում կյանքից։ Այսօր մեր խմբակ հաճախող երեխաներից 10-ից 9-ը վստահ է, որ համալրելու է զինված ուժերի շարքերը՝ դառնալով ռազմավիացիոն ինստիտուտի ուսանող։ Հիմա խմբակում 20-ից ավելի երեխա կա, բայց շուտով նրանց թիվը կավելանա՝ մինչև փետրվարի կեսերը հասնելով 30-ի»,ասում է մեր զրուցակիցը։ Նորություն չէ, որ մեր հասարակությունը շատ բազմաշերտ է։ 

Ոմանք ամեն մի խնդրից շուտ հիասթափվում են, դժգոհում, ոմանք էլ, չնայած առկա խնդիրներին, գուցե նաև ինչ-որ հարցերում ներքին անհամաձայնություններին, շարունակում են լուռ գործել՝ առանց սպասելու դափնիների։ Ժորան ասում է՝ մինչ օրս չի հասկանում այն մարդկանց, որոնք բողոքում են։ «Մի քիչ դժվար է նրանց հասկանալ։ 

Եթե ուզում ես եղբորդ, ծնողներիդ, հարազատիդ ինչ-որ բանով օգնել, բայց, ասենք, չունես ֆինանսական հնարավորություն, կարող ես իր կողքին ֆիզիկապես լինել։ Նույնը հայրենիքն ու սահմանն է։ Այսօր խոսում ենք զինվորներից, խմում նրանց կենացը, բայց կարող ենք ուղղակի ամեն ամիս միասնականորեն ինչ-որ բան հավաքել, ուղարկել սահման, դարձնել դա ամենամսյա ավանդույթ։ 

Չեմ խոսում քաղցրավենիք ուղարկելու մասին։ Դա, կարծես թե, ցույց տա մեր բանակի հանդեպ անվստահությունը։ Մեր զինվորն ամեն ինչով ապահովված է, բայց բանակին կարելի է օգնել, որ ինչ-որ գործընթացներ ավելի արագանան։ 

Հասարակությունը պետք է գիտակցի՝ այսօր զինվորը կանգնած է սահմանին։ Տեսեք՝ ես հասկացա, որ անվադողերը շատ մեծ նշանակություն և դեր ունեն մարտավարական տեսանկյունից, փորձեցի այդ ուղղությամբ շարժվել։ 

Հետո արդեն հասկացա, որ նախքան զինվորական ծառայության անցնելը, երիտասարդներն ունեն տրամադրվելու խնդիր, ինչ-որ բաներ նրանց մեջ պետք է փոքր տարիքից սերմանել։ Այսօր ներդրում ենք անում ոչ թե մոտակա 1-2 տարվա փոփոխության համար, այլ այս ամենն անում ենք ավելի ուշ՝ 10-15 տարի հետո արդյունք ունենալու համար։ 

Եթե տարիներ հետո թեկուզ մեկ երեխա հիշի այն մասին, որ կար տղա, որն ամեն ինչ անում էր դիրքերն ամրապնդելու համար, ուրեմն այս գործում հաղթել ենք։ Միշտ չէ, որ ամբողջ ազգն է համախմբված, միշտ լինում են մարդիկ, որոնք համախմբում են։ Կարևոր է, որ հիմա երեխաների մեջ գտնենք մոնթեներ, նժդեհներ ու անդրանիկներ։ Վաղը, երբ նրանք արդեն հասուն կլինեն, կասեն՝ չենք թողնելու հայրենիքը։ 

Զինվոր ենք, գնալու ենք մեր երկիրը պաշտպանելու։ Հարաբերական անդորրը, որ գոյություն ունի, մեզ տրված է պատրաստվելու համար։ Եթե չենք ուզում, որ պատերազմ լինի, պետք է ավելի ուժեղ ու պատրաստված լինենք։ Եթե մեր հասարակությունը վախենում կամ զարմանում է՝ ինչպե՞ս կարող է պատերազմ լինել, ուրեմն ընդհանրապես պատրաստված չէ։ Այդպես չպետք է լինի։ 

Պետք է անընդհատ պատրաստվենք նոր պատերազմի, որ չունենանք այդ պատերազմը։ Եթե չենք պատրաստվում, ուրեմն ունենալու ենք նոր պատերազմ և կորուստներ։ Պետք է ժամանակն օգտագործենք ավելի ուժեղանալու համար։ Մենք Ռուսաստանը կամ Ամերիկան չենք, որ վարձու զինվորներ շատ ունեն։ 

Այսօր մեր մի զինվորը մի ամբողջ Ադրբեջան արժե»,-նշում է «դիրքերն ամրացնող երիտասարդը»։ Ժորան ասում է՝ մարդիկ կան, որ ասում են՝ եթե գումար ունենանք, մենք էլ ինչ-որ բան կանենք։ «Եթե ցանկություն ունեք, արեք առանց գումարի։ 

Երբ այսօր, գումար չունենալով, ինչ-որ գործ ես ձեռնարկում, պայքարում ես, որ դա ստացվի, երիտասարդը, որը կարող է անգամ քեզ չճանաչել, տեսնելով քո մոտիվացիան, քո արդյունքը, ինքն էլ կոգևորվի։ Պետք է մի մեծ ընտանիք դառնանք։ 

Եթե այսօր չհասցնենք համախմբվել, հետո այդ ժամանակը չենք ունենա»,-ասում է Ժորան, իսկ զրույցի վերջում հավելում. «Ամեն ինչ Տիգրանիս հետ է կապված, ամենամեծ ուժ տվողն ինքն է։ Եթե իր հանդեպ սերը չլիներ, դժվար թե այսքան հեռուն գնայի»։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

«Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը