Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բա­ցա­ռել գյու­ղատն­տե­սա­կան հո­ղե­րի ան­հիմն փո­խադ­րումն այլ կա­տե­գո­րիա.փո­փո­խու­թյուն­ներ հո­ղա­յին օրենսգր­քում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել հողային օրենսգրքում։ Համապատասխան նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման և տեղադրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ կատեգորիա: Հանրային քննարկման հարթակում այն արդեն ունի թե՛ կողմ, թե՛ դեմ ձայներ։ 

Իսկ հիմա այն մասին, թե ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարությունը կարևորում դրա ընդունումը։ 

Ըստ նախագծի հիմնավորման՝ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերը շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով: 

Նշվում է, որ ներկայումս էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված, որոնց վերաբերյալ տրամադրելով բացասական կարծիք` ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման դրույթներով պայմանավորված, նախարարությունը բախվում է մի շարք խնդիրների։ 

Բացի դա, հաճախ ներկայացվում են պարզաբանումներ, որ հողերը երկար տարիներ չեն մշակվել ու պիտանի չեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, կամ որ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է տնտեսության այլ ճյուղերում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը և այլն: 

Իսկ խնդրի վերաբերյալ ի՞նչ է ասում հողային գործող օրենսգիրքը։ ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է` «գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում` սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով»։ 

Նախագծում հարց է բարձրացվում՝ 7-րդ հոդվածի դրույթները չեն սահմանում այդ բացառիկ դեպքերը կամ այն չափորոշիչները, որոնց առկայության պարագայում բացառիկ դեպքերում կարելի է թույլատրել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը: 

Այսպիսով՝ նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է: 

Դրա ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: 

Բացի դա, օրենքի նախագծի ընդունումը չի հակասում Հայաստանի՝ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: 

Գյուղատնտեսության զարգացման թերևս առաջին ու կարևորագույն նախապայմաններից են վարելահողերի նպատակային օգտագործումը և ոռոգման ցանցի արդիականացումը։ 

Ոլորտի զարգացման մասին խոսելիս փորձագետներն առաջինն այս հարցն են բարձրացնում՝ ինչո՞ւ վարելահողերը չեն մշակվում, և ի՞նչ քայլեր պետք է մշակի պետությունն իրավիճակը շտկելու ուղղությամբ։ 

Դեռ անցած տարի էկոնոմիկայի՝ գյուղատնտեսության հարցերով զբաղվող փոխնախարար Արտակ Քամալ յանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ այսօր ունենք 450 000 հեկտար վարելահող, որից մոտավորապես 200 000-ը չի օգտագործվում։ Հարցի վերաբերյալ իրենց մտահոգությունները «Փաստի» հետ զրույցներում պարբերաբար հայտնում են ոլորտի փորձագետները։ 

Օրինակ՝ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Հայաստանի վարելահողերի 45 տոկոսը, գուցե ավելին, չի մշակվում, իսկ մնացածն էլ դժվար է ասել, թե ինչ արդյունավետությամբ է օգտագործվում. 

«Սա խնդիր է՝ ինչո՞ւ հողը չի օգտագործվում: Ասում են՝ գյուղացին ծուլացել է: Համաձայն չեմ։ Մեր գյուղացին աշխատասեր է: 

Եթե հնարավորություն ունենա տվյալ տարածքից մի փոքր եկամուտ ստանալ, հողը պարապ չի թողնի»: Ագրարագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը պարբերաբար անդրադառնում է կարտոֆիլի և հացազգիների ցանքատարածությունների նվազեցմանը. 

«Վերջին 5-6 տարում կարտոֆիլի ցանքատարածությունները տարբեր տարածաշրջաններում մինչև 30 տոկոս պակասել են, պակասել են հացազգիների ցանքատարածությունները։ Սրանք մտահոգիչ տվյալներ են, որոնց մասին պաշտոնյաները չեն բարձրաձայնում»։ 

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

«Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը