Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթը գրում է․
Ինչպես հայտնի է, երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Կուտոյանի առեղծվածային մահից հետո, «Փաստ» թերթի տեղեկություններով, իր անվտանգության ծառայությունն է ուժեղացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Մեր աղբյուրները պնդում են, որ Վանեցյանի հարազատներն ու ազգականները համոզում են, որ նա գոնե առժամանակ դուրս գա երկրից, քանի դեռ ամեն ինչ չի «պարզաջրվել»:
Այս տեղեկությունները Արթուր Վանեցյանից ճշտել չհաջողվեց, նա երեկ ողջ օրը հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



