Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մե­տա­ղա­կան հան­քա­հա­նու­թյան ոլոր­տում լրջա­գույն փո­փո­խու­թյուն­նե­րի իրա­կա­նաց­ման կա­րիք կա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» թերթը գրում է․ 

Օրերս հայտնի դարձավ, որ 2019 թվականին դադարեցվել է 3 ընկերության ընդերքօգտագործման իրավունքը։ 

Կարծիքներ են հնչում, որ սա կարող է խթան հանդիսանալ հանքարդյունաբերության ոլորտում որոշակի դրական միտումներ արձանագրելու համար։ 

Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը նշում է, որ ընդերքօգտագործման իրավունքի այս որոշումը, բացի այս 3 ընկերություններից, կարող էր վերաբերել մոտավորապես մի 20 ընկերության։ 

«Այս գործողությունն արվել է գոյություն ունեցող օրենքների և իրավական ակտերի շրջանակներում։ Այդ երեք ընկերությունից երկուսն, ըստ էության, ընդերքօգտագործմամբ չեն էլ զբաղվել, մեկն էլ մի քանի տարի առաջ ինքնակամ դադարեցրել է իր շահագործումը։ Խոսքը Թուխմանուկի հանքավայրի մասին է։ 

Կան բազմաթիվ ընդերքօգտագործողներ, որոնք այս պահին գոյություն ունեցող օրենքների և իրավական ակտերի շրջանակներում նույնպես կարող են զրկվել ընդերքօգտագործման իրավունքից։ 

Ընդ որում, բացի ընդերքօգտագործման իրավունքից պետք է զրկվեն նաև ժամանակին բնապահպանության նախարարության տված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություններից։ 

Դրանք որոշակի պայմաններ չկատարելու դեպքում պետք է ուժը կորցրած ճանաչվեն։ 

«Հայկական բնապահպանական ճակատն» անցած տարի հարցումով դիմել էր նախարարությանը, թե ինչո՞ւ տարբեր տարիներին մոտավորապես 20 կազմակերպության տրված դրական եզրակացություններն ուժը կորցրած չեն ճանաչվել։ 

Օրենքը թույլ է տալիս շատ պարզ եղանակով այս գործընթացն իրականացնել, որովհետև դրանց մեծ մասն իր գործունեությունը չի սկսել եզրակացությունը ստանալուց մեկ տարի հետո։ 

Պարզվեց, որ նման եզրակացություններից որևէ մեկը ուժը կորցրած չի ճանաչվել, իսկ մեր հարցման արդյունքում նախարարությունը նույնիսկ չփորձեց էլ այդ գործողությունը կատարել։ Մեր հարցումը, չգիտես ինչու, փոխանցեցին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որը պետք է ստուգումներ կատարեր, հետո նոր որոշում կայացվեր։ Դրանից անցել է մոտավորապես մեկ տարի, բայց ոչինչ չի արվել։ 

Չեմ կարող ասել, թե ինչու։ Գուցե կան խնդիրներ, որոնցից տեղյակ չենք, բայց իրավական ակտերը և օրենքները պետք է գործեն հավասարապես բոլոր ընկերությունների դեպքում։ 

Պարզ ասեմ՝ մի ընկերություն 2013 թվականին ստացել է հանքի շահագործման փորձաքննության դրական եզրակացություն, բայց մինչ օրս ոչ մի գործունեություն չի իրականացրել հանքի շահագործման ուղղությամբ։ Ինչո՞ւ իրեն տրված դրական եզրակացությունը գործող օրենքի սահմաններում ուժը չի կորցրել։ 

Հարց, որի պատասխանը չունենք։ Այս հարցերը մի քիչ մտածելու տեղիք են տալիս։ Մետաղական հանքահանության ոլորտում լրջագույն փոփոխությունների իրականացման կարիք կա, որը դեռևս չի արվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանն՝ ընդգծելով՝ ե՞րբ ենք սկսելու փոխել օրենսդրական դաշտը։ 

Անդրադառնում ենք նաև այն փաստին, որ Վայոց ձորի մարզպետը դիմել է վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Եղեգնաձորի և Ջերմուկի ավագանիներն անվավեր ճանաչեն այն որոշումները, որոնցով հավանություն են տվել իրենց համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ մոտ վեց հազար ստորագրություններով ամրագրված կոլեկտիվ հանրագրերում նշված առաջարկությանը։ 

Այս հարցի առնչությամբ Գալստյանը նախ մի կարևոր դիտարկում է անում։ Շատ հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, թե այս համայնքների ավագանիներն ուղղակի որոշել են իրենց համայնքներում արգելել մետաղական հանքարդյունաբերությունը, մինչդեռ նրանք իրենց որոշումների միջոցով կյանքի են կոչել քաղաքացիների կամքը։ «Եղեգնաձորի և Ջերմուկի ավագանիները որոշում չեն ընդունել, որով արգելում են իրենց տարածքում մետաղական ընդերքօգտագործումը։ 

Ընդամենն իրենց՝ ավագանու որոշումով հավանություն են տվել իրենց ընտրած քաղաքացիների՝ մի քանի հազար հոգու ստորագրած հանրագրի մեջ ներկայացված պահանջին կամ ցանկությանը։ 

Մետաղական հանքարդյունահանման արգելման որոշում կայացրել է տեղի բնակչությունը։ Սա և՛ ավագանու, և՛ բնակիչների առաջնային իրավունքն է սահմանադրական և միջազգային իրավունքի շրջանակներում՝ որոշում կայացնել, թե իրենք ինչ տարածքում են ուզում ապրել։ 

Եթե նայում ենք իրավունքի տեսակետից, ապա ոչ ոք չի կարող չեղարկել այն հազարավոր ստորագրությունները, որոնք հավաքվել են համայնքներում՝ Ջերմուկում, Եղեգնաձորում, Գլաձորում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։ 

Կրկին Ամուլսարի մասին։ 2019 թվականի դեկտեմբերի 23-ից Տորոնտոյի ֆոնդային բորսան դադարեցրել է «Լիդիան» ընկերության բաժնետոմսերի սպասարկումը: Ընկերությունը մինչև 2020 թ.-ի հունվարի 23-ը ժամանակ ունի վարկատուների հետ բանակցություններ վարելու համար: Եթե վարկերի մարման ժամկետը երկարաձգել չհաջողվի, ապա այն ստիպված կլինի սկսել սնանկության գործընթացը: 

Գալստյանն այս տեղեկատվությանն այսպես է արձագանքում. «Ամուլսարի խնդրի լուծումը որոշել է Ջերմուկ համայնքի բնակչությունը՝ իր հանրագրով և հանք տանող ճանապարհը փակելով։ 

Սրանք սահմանադրական և միջազգային իրավունքից բխող գործողություններ են։ Նախորդ տարիներին Ջերմուկ համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել, սա ապացուցված փաստ է։ Արդեն էական չէ, թե ինչ կլինի Տորոնտոյում կամ մեկ այլ վայրում։ 

Այստեղ ոչ թե կազմակերպության կամ հանքի շահագործման մեթոդի, եղանակի մասին է խոսքը, այլ նրա, որ այդ տարածքում նմանատիպ հանքավայր շահագործելն անթույլատրելի է բոլոր դեպքերում և՛ տեղի բնակիչների, և՛ մասնագետների գերակշիռ մեծամասնության կարծիքով, ինչպես նաև բնապահպանական, տնտեսական և սոցիալական գործոնները հաշվի առնելով։ Սա ամրագրվել է տարբեր եղանակներով։ 

Ըստ էության, այս ամենն ապացուցվել է նաև «Էլարդ» ընկերության պատրաստած զեկույցում։ Իհարկե, այնտեղ կան վիճելի հարցեր, բայց դրանում նշվել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք վերլուծված չեն։

 Իսկ խնդիրները վերլուծելու, բոլոր վտանգների ու ռիսկերի պատասխանատվությունը մնալու է Հայաստանի կառավարության և քաղաքացիների ուսերին, որովհետև դրա պատասխանատուն այս դեպքում չկա»,-եզրափակում է Լևոն Գալստյանը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըՏարադրամի փոխարժեքն այսօրՏավուշի մարզում երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ