Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 նշան, որ տղամարդը քայքայում է քեզ

ԼԱՅՖ

Past.am

Ցանկացած կին, նույնիսկ ամենաուժեղ, խիզախ, ինքնավստահ ու հմայիչ կինը կարող է իր կյանքի որոշակի փուլում ենթարկվել հոգեբանական բռնության:

 

Իսկ ո՞ր փուլում կինը պետք է գիտակցի, որ տղամարդը սկսել է իրեն մանիպուլյացիայի ենթարկել:

 

Ինչպե՞ս կրկին ձեռք բերել ներքին ներդաշնակություն ու վստահություն ու սկսել վայելել կյանքը:

 

Ստորև ներկայացնենք այն 10 նշանները, որոնք կնոջը թույլ կտան խուսափել հոգեբանական քայքայումից:

 

1. Տղամարդն արգելում է կնոջը հանդիպել ընկերների հետ

 

Այն զուգընկերը, ով իրեն այդ կերպ է պահում, հավանաբար ցանկանում է, որ կինն իր սեփականությունը լինի: Դրա համար նա անում է հնարավոր ամեն բան, որ կինը, որքան հնարավոր է՝ հազվադեպ շփվի իր ընկերների հետ: Տղամարդը չի ուզում հասկանալ, որ բացի սիրային հարաբերություններից՝ կնոջ կյանքում կան մարդիկ, որոնց հետ նա հաճույքով է շփվում:

 

2. Տղամարդը վիրավորում է կնոջը

 

Կնոջ համար կարևոր է հասկանալ, որ ցանկացած նվաստացուցիչ մականուն, որ տղամարդու կողմից տրվում է կնոջը՝ անգամ կատակի ձևով, իր մեջ կնոջը վիրավորելու նպատակ է կրում և միտում՝ վերջինիս ստիպել գիտակցել ու հասկանալ իր տեղը ու չանցնել սահմանից անդին: Եթե կնոջն այդ վարքը շփոթեցնի, ապա տղամարդը կփորձի արդարացնել իրեն:

 

Այդ դեպքում նա կսկսի մեղադրել կնոջն այն բանում, որ չափազանց սուր է ամեն բան ընկալում, վիրավորվում է, կբացատրի, որ շատ բաների ավելի թեթև է պետք նայել: Կինն ինտուիցիայի մակարդակում կհասկանա, որ ինքն այդպիսի վերաբերմունքի արժանի չէ:

 

Սովորաբար բռնապետ տղամարդիկ փորձում են կնոջը համոզել, որ նա պետք է նորմալ վերաբերվի վիրավորանքներին՝ վստահեցնելով, որ նա իրավիճակին ճիշտ չի մոտենում: Կինը չպետք է թույլ տա նման վերաբերմունք:

 

3. Իր անհաջողությունների համար տղամարդը մեղադրում է կնոջը

 

Կնոջը պետք է զգոնության մղի, եթե տղամարդը պարբերաբար նրան մեղադրում է սեփական խնդիրների մեջ: Հիստերիաներ սարքելը տղամարդու լավագույն վարքագիծը չէ: Բայց հենց այդպես է տղամարդը փորձում ապացուցել, որ ոչ մի բանում մեղավոր չէ, և պատասխանատվությունը դնում կնոջ վրա:

 

4. Տղամարդն օգտագործում է ալկոհոլային խմիչքներ կամ թմրամիջոցներ

 

Բռնապետ տղամարդկանց մեծ մասը չարաշահում է ալկոհոլը կամ կախվածություն ունի թմրամիջոցներից: Այդպիսի կախվածությունը սովորաբար հանգեցնում է չվերահսկվող վարքագծի:

 

5. Տղամարդը վախեցնում է

 

Եթե տղամարդը կնոջ մոտ հարուցում է վախի զգացում, ապա նրանց հարաբերությունները դժվար է նորմալ համարել: Եթե տղամարդը փորձում է նվաստացնել իր կնոջը կամ վախեցնել, ապա այդպիսի հարաբերություններին ավելի լավ է վերջ տալ:

 

Բաժանումն արագացնել պետք է այն դեպքում, եթե տղամարդը նպատակաուղղված կերպով փորձում է վտանգավոր իրավիճակներ ստեղծել:

 

6. Տղամարդը միշտ կնոջը պատժում է իր հետ չանցկացրած ժամանակի համար

 

Այսպիսի վարքագիծը հատուկ է այն տղամարդկանց, որոնք կնոջն արգելում են նաև հանդիպել այլ մարդկանց հետ: Եթե կինը մի քանի ժամով գնում է հանդիպման և դա անում է առանց զուգընկերոջ համաձայնության, հետևում է պատիժը:

 

Հավանական է, որ այդպիսի իրավիճակներում տղամարդը կգոռա կնոջ վրա ու կվիրավորի, կսպառնա նրան, որ ավելի գործուն միջոցներ կձեռնարկի, ներառյալ՝ ֆիզիկական ուժը:

 

7. Տղամարդը կնոջից հնազանդություն է սպասում

 

Հոգեբանական բռնության հակված տղամարդը վստահ է, որ ինքը բացառիկ անձնավորություն է: Ինքնասիրահարվածության այդպիսի դրսևորումները հանգեցնում են կնոջից հնազանդության պահանջի:

 

Նա ուզում է, որ կինն ինքնակամ հանդես գա ստրկուհու դերում: Տղամարդը ցանկանում է, որ կինն իրեն ամեն ինչում անվերապահորեն ենթարկվի ու համաձայն լինի յուրաքանչյուր որոշման հետ:

 

8. Տղամարդը ցավագին խանդ է դրսևորում

 

Սադիստ տղամարդիկ հաճախ չեն վերահսկում իրենց վարքագիծը և ցուցաբերում են անտանելի խանդ: Այդպիսի տղամարդկանց խանդն արտահայտվում է տառացիորեն բոլոր ծանոթների ու ընկերների, կնոջ երևակայության ու նպատակների նկատմամբ, քանի որ այդ ամենը կնոջը շեղում են նրանից: Այդպիսի տղամարդիկ ցանկանում են վերահսկել կնոջ կյանքի բոլոր բաղկացուցիչները:

 

9. Տղամարդն աշխատում է կնոջը վերահսկել սեփական էմոցիաների օգնությամբ
Հոգեբանական բռնարարները շատ լավ մանիպուլյատորներ են:

 

Այդպիսի տղամարդը, եթե կինն ինչ-որ բանում իր հետ համաձայն չէ, ցուցադրաբար նեղանում է և սպառնում վերջ տալ հարաբերություններին: Նա ձգտում է շարունակ կնոջ մոտ մեղքի զգացում առաջացնել, եթե նա փորձի պնդել իր դիրքորոշումը:

 

10. Տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա

 

Ֆիզիկական բռնությունը սարսափելի բան է: Եթե տղամարդն ագրեսիա է դրսևորում, ապա ժամանակի հետ դա վերածվում է շատ ավելի դաժան վերաբերմունքի: Այդ դեպքում արդեն տղամարդը ոչ միայն կվախեցնի ու կսպառնա, այլև կսկսի ֆիզիկական ուժ կիրառել:

 

Եթե տղամարդը բռնկուն բնավորություն ունի, իսկ նախկինում արդեն իսկ էմոցիոնալ վիճակում շուրջն ամեն ինչ ջարդուփշուր արել է, ապա ժամանակի հետ նա ֆիզիկական բռնության կենթարկի նաև կնոջը: Այս իրավիճակում կինը հարաբերությունները խզելու վերջնական որոշում պետք է կայացնի՝ առանց մտածելու: Կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդուն դժվար է տղամարդ անվանել:

 

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo 18+)Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԹունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է