Շիրակի մարզում հարսն ու փեսան հարսանեկան Mercedes-ով վթարի են ենթարկվել. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Անուշավան գյուղ տանող ճանապարհին՝ Անուշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել Mercedes մակնիշի 01 ՕQ 221 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան մասնակցում էր հարսանեկան արարողությանը, ու ավտոմեքենայի մեջ եղել են հարսն ու փեսան, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել և մեկ այլ ավտոմեքենայով հարսին ու փեսային տեղափոխել են հարսանեկան սրահ։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



