Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Երևանի խաչմերուկներում սկսել են գործել խախտումներն արձանագրող առաջին տեսախցիկները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Վիքիպեդիայի համաշխարհային օր, Եգիպտոսում՝ Ծառ տնկելու օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1841– վախճանվել է գերմանացի գիտնական, բնագետ, բժիշկ Ֆրիդրիխ Պարրոտը, որը 1829 թվականին Խաչատուր Աբովյանի հետ միասին բարձրացել է Արարատի գագաթը: 

1855- Փարիզում հրատարակվել է «Մասսեաց աղավնի» ամսագիրը (խմբագիր Գ. Այվազովսկի): 

1892 – ծնվել է գրող Հրաչ Զարդարյանը: 1911 - ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Սոս Մանուկյանը: 1916– ծնվել է դրամատուրգ Գրիգոր Տեր- Գրիգորյանը: 

1922 –ծնվել է թատերական գործիչ, ռեժիսոր Սոկրատ Աքմաքչյանը: 

1924 - ծնվել է հայ խորհրդային լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանը: 

1959- տեղի է ունեցել համամիութենական մարդահամար, որի տվյալներով՝ Երևանի բնակչությունը կազմել է 509.340 մարդ: 

1990-ազգամիջյան հակամարտությունը դադարեցնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակը: ԼՂԻՄ-ում և նրան սահմանակից ադրբեջանական շրջաններում, ինչպես նաև հայկական Գորիսի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն, ստեղծվել է արտակարգ դրության պարետատուն: 

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ավստրալիայի հետ: 

1993- Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության ուժերը խփել են ադրբեջանական МиГ-21 մարտական ինքնաթիռ: 

1995 -վախճանվել է օրիգինալ ժանրի արտիստ, ռեժիսոր Սերգեյ Կաշտելյանը: 

1999 - վախճանվել է քանդակագործ Սուրեն Նազարյանը: 

2002- Թուրքիան մեղմացրել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար, ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիները կարող են մուտքի վիզա ստանալ ցանկացած սահմանային անցակետում: Մինչ այդ գործող ընթացակարգի համաձայն, վիզան հարկավոր էր ձեռք բերել նախապես: 

2003-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որպես նախագահի թեկնածու պաշտոնապես չի գրանցել Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հիմնավորելով, թե Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի եղել վերջին տասը տարիների ընթացքում: 

2012- Երևանի տասը խաչմերուկում սկսել են գործել խախտումներն արձանագրող տեսախցիկներ: 2016- Արամի 30 հասցեում գտնվող՝ 100-ամյա պատմություն ունեցող հին կառույցը, որը կառավարության կողմից գերակա շահ է ճանաչվել դեռ 8 տարի առաջ, գիշերը քանդվել է:

ԱՇԽԱՐՀ

69 - Օթոնը Հռոմում զավթել է իշխանությունը: 

730 – Բյուզանդական Կայսրությունում արգելվել է սրբապատկերների պաշտամունքը՝ համարելով հանցագործություն: 

1208 -տեղի է ունեցել պապական լեգատ Պիեռ դե Կաստելնոյի սպանությունը, որը պատճառ է հանդիսացել Հռոմի պապ Ինոկենտի 3-րդի կողմից Ալբիգոնյան խաչակրաց արշավանք հայտարարելու համար: 

1559 - Եղիսաբեթ 1-ինը թագադրվում է Անգլիայի թագուհի: 

1622 –ծնվել է ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերը: 

1759– բացվել է Լոնդոնի Բրիտանական թանգարանը, որը աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է: 

1775 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Սամարտինին: 

1793 –ծնվել է ավստրիացի նկարիչ Ֆերդինանդ Վալդմյուլլերը: 

1795 –ծնվել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը: 

1826- լույս է տեսել ֆրանսիական «Le Figaro» թերթի առաջին համարը: 

1891– ծնվել է ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամը: 

1892 –դպրոցական թերթում Ջեյմս Նեյսմիթը հրապարակում է բասկետբոլի առաջին կանոնները: 

1906 -ծնվել է հույն նավատեր, միլիարդատեր Արիստոտել Օնասիսը: 

1919– ԱՄՆ-ի Բոստոն քաղաքը հեղեղվել է օշարակով, այն հորդել է ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվել է 21 մարդ: 

1919 –մահապատժի են ենթարկվել գերմանացի կոմունիստ գործիչներ Ռոզա Լուքսեմբուրգը և Կարլ Լիբկնեխտը: 

1929– ծնվել է ամերիկացի ճարտարալեզու բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը, որը առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը, արժանացել խաղաղության Նոբել յան մրցանակի: 

1943 – ավարտվել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը: 

1973 -Վիետնամական պատերազմի ընթացքում, կապված Փարիզում ընթացող խաղաղության բանակցությունների առաջընթացի հետ, ԱՄՆ-ի զինված ուժերը դադարեցրել են բոլոր ռազմական օպերացիաները Հյուսիսային Վիետնամի դեմ: 

1981– ծնվել է ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր Պիտբուլը՝ Արմանդո Քրիստիան Պերեսը: 

1993 -ԱՄՆ-ում NBC հեռուստաալիքում եթեր է արձակվել «Սանտա Բարբարա» սերիալի վերջին՝ 2137-րդ սերիան: 

2001– ստեղծվել է ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ Վիքիպեդիան:

Կամո Խաչիկյան

ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել