Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նորագավիթի բնակիչները կոյուղի չունեն. պատկան մարմինները խնդրին տեղյակ են, բայց «սայլը տեղից չի շարժվում»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Անցած տարի էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց էր կատարում Վայոց ձորի մարզում՝ տեսնելու, թե ինչպես են օգտագործվել սուբվենցիոն ծրագրերով տրամադրված գումարները։ Եղեգնաձորում նրան մոտեցած քաղաքի բնակիչներն ահազանգեցին՝ 26 տարի է, ինչ իրենց թաղամասը հանձնվել է շահագործման, բայց իրենք մինչև հիմա կոյուղի չունեն։ 

Փաշինյանի և զրույցին ներկա անձանց դեմքին հայտնված անկեղծ զարմանքը փոխանցվեց նաև ինձ՝ ոչ որպես լրագրողի, այլ որպես քաղաքացու։ 

Ինչպե՞ս է հնարավոր բնակելի թաղամաս կառուցել և «մոռանալ» կոյուղի կառուցելու մասին։ Բայց ինչո՞ւ հասնել Վայոց ձոր, երբ նույն վիճակն է նաև Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Նորագավիթ թաղամասում։ Թաղամասի 13-րդ և 14-րդ փողոցներում գտնվող սեփական տները կոյուղի չունեն։

 Հիմա կհարցնեք՝ իսկ ո՞ւր են գնում կեղտաջրերը. կուտակվում են բնակելի տների տակ։ Ինչի՞ կարող է դա հանգեցնել. մի կողմից՝ հակասանիտարական վիճակի, մյուս կողմից՝ թուլանում են տների հիմքերը։ Թաղամասի բնակիչներից Անուշ Ավագյանն արդեն մի քանի տարի է՝ դիմում է պետական տարբեր գերատեսչությունների խնդրին լուծում տալու նպատակով։ Նրա դիմումներին միացել են այն բնակիչները, որոնց միավորում է նույն՝ 21-րդ դարում կոյուղի չունենալու «ցավը»։ 

Իսկ ինչպե՞ս են խնդրին արձագանքել Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Բոլորը խնդրին տեղյակ են, պատրաստ են օգնել, բայց արդյունքում սայլը տեղից չի շարժվում։ 

«Թաղամասում կոյուղի չի եղել։ Ժամանակին մասնավոր կարգով մարդիկ հավաքվել են, իրենց հաշվին կոյուղի անցկացրել։ Մեր թաղամասի մոտով՝ ընդամենը 60 մետր հեռավորության վրա, անցնում է Երևանի գլխավոր պոմպագիծը։ Առաջին դիմումս գրելուց հետո ինձ համար ուզում էին այնտեղից կոյուղի անցկացնել։ Երկու անգամ տվել են հնարավորություն, որ միայնակ կոյուղի անցկացնեմ։ Հաշվարկներից հետո պարզվեց, սակայն, որ կոյուղի ունենալը կարժենա 15 միլիոն դրամ։ 

Սկզբում ուզում էի միայն իմ կոյուղու հարցը լուծել, բայց հետո տեղեկացրեցի նաև հարևաններիս։ Բոլորը համաձայնեցին միանալ և գումար հավաքել։ Կարծում էի, որ ֆինանսական առումով մեզ կօգնի «Վեոլիա ջուր» ընկերությունը, ասենք, այդ գումարի կեսն ինքը կհոգա, կեսը՝ մենք։ Այդ ժամանակ ինձ միացավ 18 ընտանիք, հետո արդեն նույն խնդիրն ունեցող ևս 40 ընտանիք ցանկություն հայտնեց սեփական միջոցներով այս խնդրին լուծում տալ։ 

Բնակիչներով հավաքվեցինք և դիմեցինք «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն այնտեղից տեղեկացրեցին, որ ո՛չ, այդպես հնարավոր չէ։ Հետո էլ որոշեցին կոյուղին այնպիսի մի կետից միացնել, որը ոչ մեկին ձեռնտու չէր։ Արդյունքում այս առաջարկից բնակիչները հրաժարվեցին։ Այնուհետև դիմել ենք Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին։ Նա ասաց՝ իմ հնարավորությունների սահմաններում ամեն կերպ ձեզ աջակցելու եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անուշ Ավագյանը։ 

Նրա խոսքերով՝ բնակիչներից մի քանիսի հետ հանդիպման ժամանակ վարչական շրջանի ղեկավարն իր մոտ է հրավիրել կոմունալ բաժնի ղեկավարին, ում հանդեպ, սակայն, բնակիչների վստահությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ նրանք ծանոթ են նրա աշխատելաոճին, վստահ, որ նա իրենց չի աջակցելու խնդրի լուծման հարցում։ «Վարչական շրջանում հանձնաժողով էր կազմվել, մարդիկ եկան մեր թաղամաս, նորից ծանոթացան խնդրին։ 

Նրանցից հետո եկավ «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարությունը, հետո՝ Երևանի քաղաքապետարանից։ Բոլորը գալիս ու գնում են։ Սա շարունակվում է 4-5 տարի, բայց ոչ ոք չի ուզում մեզ աջակցել»,-նշում է մեր զրուցակիցը։ Վերջերս բնակիչները նորից դիմել են Երևանի քաղաքապետարան։ «Մեր նամակին պատասխանել է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը։ 

Նշել են՝ խնդրի լուծումից չենք հրաժարվում, բայց երբ ձեր փողոցում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքներ, այն ժամանակ սիրով կաջակցենք ձեզ»,-տեղեկացնում է Նորագավիթ թաղամասի բնակչուհին։ Այս պահի դրությամբ վերջին գերատեսչությունը, որտեղ բնակիչները նամակ են ուղարկել, եղել է ջրային կոմիտեն։ Նամակին նախորդ տարվա մարտին պատասխանել է կոմիտեի նախագահի տեղակալը։ 

Դրանում նշված է, որ 2016 թ.-ի նոյեմբերի 21-ին ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որի համաձայն, ՀՀ բնակավայրերի մեծ մասի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը վարձակալության հիմունքով փոխանցվել է «Վեոլիա ջուր» ընկերությանը։ 

Ինչ վերաբերում է Երևանի կոյուղու համակարգ չունեցող փողոցներին, ապա, համաձայն վարձակալության պայմանագրի, «Վեոլիա ջուր» ընկերությունը նոր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցման պարտավորություններ չունի։

 Նոր կոյուղագծի կառուցման համար անհրաժեշտ է սահմանված կարգով դիմել «Վեոլիա ջուր»՝ տեխնիկական պայմանագիր ստանալու համար։ Ջրային կոմիտեն միաժամանակ տեղեկացրել է, որ Երևանի ջրահեռացման համակարգի ընդլայնման աշխատանքների իրականացումը ջրային կոմիտեն պատրաստ է քննարկել հետագա համապատասխան ներդրումային ծրագրերի շրջանակներում։ 

Սա, իհարկե, պատասխան նամակի ողջ բովանդակությունը չէ, բայց ինչպես տիկին Անուշն է ասում, մեկ տողով այն այսպես կարելի է մեկնաբանել՝ «հինգ տարի տևած շրջապտույտից հետո պարզվում է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն այժմ ներդրումներ կատարելու հնարավորություն չունի»։ 

«Մենք՝ բնակիչներս, ասում ենք՝ ի վիճակի ենք ներդրում անելու, ուղղակի մեզ պետական որոշակի աջակցություն տվեք։ Նորից դիմել ենք Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժին, ասում ենք՝ ձեզանից բան չենք խնդրում, կոյուղու խնդիրը լուծենք, բայց հետո հանկարծ չգաք քանդեք, ասեք՝ անօրինական է կամ էլ տուգանեք մեզ»,-եզրափակում է մեր զրուցակիցը։

Հ. Գ.- «Փաստը» հետամուտ կլինի խնդրին։ Ի դեպ, առաջիկայում կփորձենք ստանալ նաև վերը նշված մարմինների պարզաբանումները և խնդրի լուծման վերաբերյալ նրանց առաջարկները։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակՌեստորանի աշխատակցի թքի պատճառով հաճախորդը վարակվել է հերպեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՏարածաշրջանում հաստատվել է վտանգավոր տենդի 100 դեպքՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանԿինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացելՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային Տարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Մայրը վաճառել է իր աղջկան՝ կապիկ գնելու համար