«Գյուղատնտեսության ոլորտում 9 ամսում ունենք 4 տոկոսի անկում». Տիգրան Խաչատրյանը նշեց պատճառները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ9 ամսվա արդյունքներով ունեինք 4 տոկոս անկում գյուղատնտեսության ոլորտում: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ 2019-ի ողջ տարվա թվերը դեռ չեն ամփոփվել:
«Կարծում ենք, որ տարվա արդյունքներով դա վերականգնել չի լինի: Այսինքն 2018-ի համեմատ ավելի ցածր ցուցանիշներով տարի կունենանք 2019-ին: Այդտեղ երկու գործոն կա. առաջինն այն է, որ կա որոշակի հաշվառման հետ կապված գործոն, երկրորդը՝ մեր գյուղատնտեսությունը դեռեւս այն արդյունավետությունը չունի, որ կարճ ժամանակում արձանագրի բարձր աճի տեմպեր:
Մենք պետք է կարողանանք բարձրացնել գյուղատնտեսության մրցունակությունը, դրան են միտված այն բարեփոխումները, որոնք իրականացվում են»,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



