Փոխհրաձգություն՝ Կոլորադոյում. կան զոհեր և վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կոլորադո Սպրինգս քաղաքում 3 մարդ է զոհվել ոստիկանության ու անհայտ անձի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է CNBC-ը:
Զինված տղամարդը ներխուժել էր ընտանիքի պլանավորման Planned Parenthood կենտրոն։
Քաղաքապետ Ջոն Սուտերսը հայտնել է 1 ոստիկանի և 2 քաղաքացիական անձանց մահվան մասին։ Հաղորդվում է 11 վիրավորի մասին, որից 5-ը ոստիկաններ են։
Ոստիկանությունը ձերբակալել է հրաձիգին, ով հանձնվել է շենք ներխուժած ոստիկանների պահանջով։
Հարձակման շարժառիթները հայտնի չեն։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



