Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
ՍՊՈՐՏԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահե Բադալյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը` 52 կգ քաշային Վահե Բադալյանը կիսաեզրափակիչ փուլում հաղթեց մոլդովացի Վլադ Գավրիլիուչին և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Չեմպիոնի կոչման համար մեր մարզիկը կմրցի Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրի հետ: Հիշեցնենք, որ այսօր բրոնզե մեդալ էր նվաճել Ալեն Դանիելյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



