Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարալիկի ծննդատունը փակելը միանշանակ սխալ է, Առողջապահության նախարարությունն ընտրել է «չկա մարդ, չկա խնդիր» սկզբունքը. Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ԺՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարալիկի ծննդատունը փակելը միանշանակ սխալ է, Առողջապահության նախարարությունն ընտրել է հեշտ տարբերակը՝ «չկա մարդ, չկա խնդիր» սկզբունքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանը: 

«Հիմա ցանկացած հիմնարկ հնարավոր է փակել՝ ամենահեշտ բանն է, մի ստորագրություն է՝ դնում են ու վերջ: Մինչդեռ կարելի էր զարգացնել ծննդատունը՝ նոր մասնագետներ հրավիրեին, գործիքները թարմացնեին: Բազմաթիվ տարբերակներ կային, որ կարելի էր մշակել, չափորոշիչները փոխել այն հիմնարկներում, որտեղ ծնունդները քիչ են լինում»,-ասաց Մելիքյանը՝ նշելով նաև, որ այդ առաջարկներն անձամբ ներկայացրել է նաև Առողջապահության նախարարությանը, բայց ապարդյուն:

«Նախարարության կողմից այս ընթացքում ծննդատունը զարգացնելու համար որևէ օժանդակություն չի եղել, թեև անձամբ բազմիցս դիմել եմ, որ սարքավորումներ տրամադրեն»,-ասաց նա:

Անդրադառնալով Առողջապահության նախարարության՝ ծննդատունը փակելու հիմնավորմանը, թե ծնունդները քիչ են, Մելիքյանն ասաց. «Բնակչի որոշումն է՝ որ ծննդատուն գնալ: Ծնունդների պակասը մեր պատճառով չէ. քանի որ ծննդատունը հագեցած չէ համապատասխան սարքավորումներով, դրա համար էլ շատերն այլ ծննդատներից են օգտվում, մինչդեռ խնդիրը կարելի էր լուծել՝ Մարալիկի ծննդատունը զարգացնելով, ոչ թե փակելով»,-ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Վերջինս, նշենք, Մարալիկում աշխատելու է տեղափոխվել Երևանից: Իր խոսքով՝ ցանկանում են զարգացնել հիվանդանոցը, սակայն, փաստորեն, ջանքերն արդյունք չեն տալիս: «Իմ աշխատանքի արդյունքում նաև սարքեր են նվիրել հիվանդանոցին, բայց պետությունը ոչնչով չի ուզում օգնել: Չգիտեմ՝ փակելով ինչ կլինի»,-ամփոփեց Վռամ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Մարալիկի ծննդատան փակման պատճառով բնակիչները հունվարի 9-ին փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը: Բողոքի ակցիայից հետո Առողջապահության նախարարության ներկայացուցիչները մարզպետարանում կլոր սեղան քննարկում են իրականացրել՝ առանց հիվանդանոցի աշխատակիցների մասնակցության: Բնակիչների խոսքով՝ եթե ծննդատան փակման մասին վերջնական հայտարարություն լինի, նրանք կրկին կփակեն Երևան-Գյումրի ճանապարհը:  

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել