Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երկուսով» սերիալում մշտական «մունաթի» եւ պահպանողական հայացքների մասին. Վարուժան Մարգարյանն ուրախ է կտրուկ փոփոխության համար

ԼԱՅՖ

 

Դերասան Վարուժան Մարգարյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, խոստովանում է՝ Սամվելին մարմնավորելու առաջարկը ստանալու պահին մտավախություն է ունեցել չկրկնվելու: Սակայն դերասանի նոր կերպարն իր բնավորությամբ, վարվելակերպով եւ մտածելակերպով այնքան տարբեր է «Կայարան» եւ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալների իր հերոսներից, որ Վարուժանն ուրախությամբ նշում է՝ կերպարը ոչ միայն տարբերվել է, այլեւ կտրուկ փոփոխություն է եղել իր կարիերայում:

 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վարուժանը խոսել է Սամվելի, նրա սիրելի կողմերի, մշտական «մունաթի» եւ աղջիկների հանդեպ կտրուկ վերաբերմունքի մասին:

 

 

«Սամվելի կերպարն ինձ հենց սկզբից դուր եկավ տարբեր լինելու շնորհիվ: Ոչ միայն բնավորության որեւէ գծով, կամ որեւէ կոնկրետ հատկանիշով, այլեւ ամբողջությամբ տարբեր էր: Շատ էի ցանկանում ունենալ կերպարային նման կտրուկ փոփոխություն: Հիմա շատ ուրախ եմ, որովհետեւ ամեն անգամ ինչ-որ նոր բան փորձելը շատ շավ է»:

 

Վարուժանը Սամվելի կերպարային գծերը ձեւավորել է ռեժիսորի հետ աշխատանքի եւ անդադար փորձերի շնորհիվ.

 

«Կան մարդիկ, որոնք նպաստել են այդ կերպարին, որոնց հետ ես կամ ռեժիսորը շփվել ենք: Դրանից մենք ընդհանուր գաղափարի եկանք, մինչ օրս նոր բաներ ենք փորձում փնտրել: Ամեն մեկից մի բան վերցնում ենք: Ինձ համար նաեւ մի խնդիր կա՝ շատ չլինելու: Այսինքն Սամվելի այդ միամիտ կամ կտրուկ լինելը չպետք է անցնի չափը: Միամտությունն, ըստ իս, այնպիսի նուրբ բան է, որ եթե չափից շատ տաս, այլ տպավորություն կլինի, մարդիկ այլ կերպ կընկալեն: Այս դեպքում այդ կտրուկ լինելու, «մունաթի» հետ միամտության ինչ-որ նշույլ պետք է լինի, որը թույլ, բայց կզգացվի»,-ասում է նա ու հավելում,-«Կերպարիս մեջ ինձ դուր է գալիս իր պարզ ու ազնիվ լինելը: Սամվելն ասում է այն, ինչ մտածում է: Երբ մեկն իրեն դուր է գալիս, պարզ արտահայտվում է, հակառակ դեպքում եւս առանց երկար-բարակ մտածելու միանգամից ասում է այն, ինչ մտքին է: Կարծում եմ՝ դա կարեւոր հատկանիշ է: Կան, իհարկե, գծեր, որոնք չեմ ընդունում, օրինակ՝ աղջիկների հետ անտեղի կռիվ անելը, մունաթը, բայց միեւնուն է՝ դա էլ եմ սիրում իմ կերպարի մեջ» (ծիծաղում է):

 

 

Սերիալում Վարուժանի կերպարը գյուղացի երիտասարդ է, որին խորթ են ձեւականություններն ու մարդկանց անտերբերությունը: Սամվելն ազնիվ է, սկզբունքային եւ պահպանողական, պատրաստ է պաշտպանել եւ աջակցել աղջիկներին, բայց չի ընդունում, երբ աղջիկն անում է առաջին քայլը, ինչպես օրինակ՝ տեսարաններից մեկում, երբ Մերի Երեմյանի հերոսուհին համբուրում է Սամվելին, տղան բավական բուռն է արձագանքում:

 

«Եթե հավանում ես մեկին, հանգիստ կարող ես դա ցույց տալ: Ինձ համար նորմալ է, երբ աղջիկը հավանում է մի տղայի, եւ դա ցույց է տալիս: Չեմ խոսում կտրուկ քայլերի մասին, բայց ինչ-որ ձեւ ցույց տալն ինձ համար նորմալ է: Ամեն դեպքում կարծում եմ՝ տղան պետք է առաջին քայլն անի»,-անդրադառնալով իր կերպարի բնավորության այդ գծին՝ ասում է Վարուժանը,-«Իսկ Սամվելին մարմնավորելու դժվարությունն այն էր, որ «Էլենի օրագրից» հետո հանգիստ չունեցա. կարճ ժամանակ անց սկսվեցին «Երկուսով»-ի նկարահանումները, ու դեռ իմ մեջ մի փոքր վախ կար, որ հանկարծ չկրկնվեմ, այնպիսի գիծ չլինի, որ նմանվեմ Արսենին: Բայց այդ վախերն ինձ օգնեցին, որ աշխատեմ ու այսպես ներկայանամ: Խոստովանեմ՝ սկզբում, երբ նոր էինք սկսել նկարահանումները, չկար այն, ինչ հիմա կա, բայց աշխատանքի եւ փորձերի շնորհիվ, կարծում եմ, ստացվեց»:

 

 

Դերասանն անդրադարձավ նաեւ այն արձագանքներին, որոնք լսում է իր կերպարի եւ խաղի հետ կապված:

 

«Եթե անկեղծ՝ լսել եմ, որ ասել են՝ կերպարս լավն է, ստացված է, բայց հակառակ կարծիքն էլ եմ լսում: Ճիշտ է՝ վատ երանգով չեն ասում, բայց եղել է, որ համակուրսեցիներիցս, օրինակ, զանգահարել են ու խորհուրդներով կիսվել, որ այստեղ այնպես կարելի էր անել, շտկել եւ այլն, որպեսզի հետագայում ավելի լավ ներկայանամ: Ես ընդհանրապես ինձ վատ չեմ զգում, երբ ընկերներս նման խորհուրդներ են տալիս, հաճախ ինքս եմ դրդում, որ նրանք ասեն՝ ինչն էր լավ, ինչը՝ պակաս կամ կիսատ, որպեսզի աշխատեմ ու արդյունքն ավելի լավը ստացվի»:

 

Վարուժանը վստահ է՝ ֆիլմի ընթացքում իր հերոսը որոշակի փոփոխությունների, այնուամենայնիվ, կենթարկվի.

 

 

«Այն շրջապատը, որում հիմա Սամվելն է, չի կարող չազդել նրա անձի վրա՝ անկախ այն փաստից, թե որտեղից է եկել ու ինչ բնավորություն ունի: Ինչ-որ բան կփոխվի, դրանում վստահ եմ: Միգուցե, աննշան փոփոխություն լինի, եւ, նույնիսկ, հեռուստադիտողը դա չնկատի, բայց փոփոխություն կլինի, եւ դա շատ նորմալ է: Առհասարակ, կյանքի ընթացքում այնպիսի իրադարձություններ են լինում, որ յուրաքանչյուրն էլ փոխվում է ինչ-որ կերպ»:

 

Խոսեցինք նաեւ դերասանի այլ զբաղվածության եւ ազատ ժամանակ ունենալու դեպքում նախասիրությունների մասին:

 

«Նկարահանումներից հետո, երբ ազատ ժամանակ եմ ունենում, հաճախ սիրում եմ քայլել, բայց այս շրջանում որոշել եմ շատ ժամանակ տրամադրել ընթերցանությանն ու ֆիլմերի դիտմանը: Բացի նկարահանուներից՝ այլ զբաղվածություն էլ ունոմ. խաղում եմ երկու ներկայացման մեջ, մեկը ընկերոջս դիպլոմային աշխատանքն է, մյուսը հրավեր է, կարծում եմ՝ պրեմիերան կլինի գարնանը»:

 

Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՓրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաներիOpta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Լիոնել Մեսիի ռեկորդը Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա ԽամենեիԵՄ-ն 5 մլն եվրո է մոբիլիզացրել Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զnհվել Պայթյուն Գյումրի քաղաքի տներից մեկում. կա զnհ Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից, սակայն «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը թույլ չի տա դա իրականացնել. ՄեդվեդևԱրարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԿիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. ՊուտինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու