Վերանորոգվել է Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածը (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ճանապարհաշինությանը:
«Սա Մ2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածն է:
«Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ արդեն ավարտվել է Կառավարության ֆինանսավորմամբ Երասխ համայնքի օղակաձեւ հրապարակից մինչեւ Պարույր Սեւակ գյուղի Տիգրանաշեն թաղամաս իրականացված 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը։ 2019 թվականին սկսված լայնածավալ ճանապարհային շինարարությունը շարունակելու ենք նաեւ այս տարի»,- գրել է մարզպետը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



