Ադրբեջանում քնած ժամանակ երեք օտարերկրյա ուսանողուհի է ծխախեղդ եղել (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բաքվի Սաբայիլի շրջանում երեք օտարերկրյա ուսանողուհի է ծխախեղդ եղել: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Խանլարի փողոցում, հայտնում է minval.az կայքը:
Սաբայիլի շրջանի ոստիկանության բաժնի տեղեկությունների համաձայն` բռնկումը սկսվել է ճամպրուկից: Մահացել են Շրի Լանկայի 1997, 1995 և 1999 թվականներին ծնված երեք քաղաքացիներ:
Աղջիկները Բաքվի Western Caspian համալսարանի ուսանողներ են եղել: Տեղեկությունների համաձայն` ուսանողուհիները երկու ամիս առաջ էին նշված հասցե տեղափոխվել:
Դիակներն ուղարկվել են փորձաքննության:
Նշենք, որ առաջինը ծուխը նկատել է հարևաններից մեկը, որը, կոտրելով բնակարանի պատուհանները, փորձել է օգնել աղջիկներին: Սակայն ուսանողներն արդեն մահացած են եղել: Ինչպես հետագայում է պարզ դարձել, աղջիկները ծխախեղդ են եղել քնած վիճակում:






1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



