Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը դեկտեմբերին

ԼԱՅՖ

 

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում դեկտեմբեր ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի դեկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

 

• Սարգիս Գրիգորյան ՝ 150 հիշատակում

• Արամե՝ 143 հիշատակում

• Արփի Գաբրիելյան ՝ 139 հիշատակում

Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Դեկտեմբերին դերասան Սարգիս Գրիգորյանը պարբերաբար լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում, որոնք ուղեկցվել են տարբեր գրառումներով՝ «Իմոնք», «Ընտանիքից կարեւոր բան չկա ու չի լինի երբեք», «Ձմեռ պապ ջան, մեր երկրին խաղաղություն, սեր ու ջերմություն բեր 2020-ին», «Երբ գիտես երջանկության գինը»… Դրանք լայն տարածում են գտել նաեւ կայքերում:

 

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի եւ Ռուսաստանի արվեստի եւ մշակույթի հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը: Կոչին միացել էին նաեւ դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամեն:

Թեմայի շուրջ բարձրացած աղմուկին արձագանքել էր Սարգիս Գրիգորյանը՝ ինստագրամյան իր էջով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Պ֊րն. վարչապետ, ես՝ ՀՀ քաղաքացի Սարգիս Գրիգորյանս, դիմում եմ Ձեզ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ես, իմ ընտանիքն ու արվեստի ու մշակույթի 60 հայտնի գործիչներ բառիս բուն իմաստով հալածվեցին իրենց կարծիքն արտահայտելու համար ու շարունակում են հալածվել ու սպառնալիքներ ստանալ...

...Ովքեր ինչ-որ չափով ճանաչում են ինձ, տեղյակ են, որ իմ տեսակի մարդը քաղաքական ոչ մի պատվեր չի կատարել, չի կատարում ու երբեք չի կատարի... Սա զուտ անհանգստություն է եւ սրտացավություն։

Հարգանքներով Ձեր եւ յուրաքանչյուր հայի նկատմամբ՝ Սարգիս Գրիգորյան»:

Երկարատեւ դադարից հետո երգիչ Արամեն դեկտեմբերի 6-ին Երեւանի ժամանցի վայրերից մեկում ներկայացել է մեծ մենահամերգով, որն անցել է լեփ-լեցուն դահլիճում:

Արամեն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել հարսանեկան արարողությունից, որի ժամանակ նա անակնկալ հայտնվել եւ կատարում է նվիրել զույգին: Անակնկալը հարսին ստիպել է արտասվել: Այդ տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում:

Դեկտեմբերի 25-ին ծնվել է եկել երգչի երկրորդ երեխան: «Որդիս եկավ լույս աշխարհ։ Աստված օրհնի բոլոր բալիկներին»,-ինստագրամյան իր էջում գրել է Արամեն:

Արփի Գաբրիելյանն էլ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է անասնաբույժի մոտ տարել իր կատվին՝ Լեոյին: Տեսանյութին կից նա անգլերենով գրել է՝ «Շուտ ապաքինվիր, իմ Լեո»:

Դեկտեմբերի 14-ին Արփին եւ երգիչ Միհրան Ծառուկյանը պսակադրվել են:

Զույգը լուսանկարներ եւ տեսանյութեր են հրապարակել հարսանիքից: Մեղրամիսը նրանք վայելել են Մալդիվներում, որտեղից եւս հրապարակել են գեղեցիկ լուսանկարներ տարբեր մեկնաբանություններով՝ «Իմ երջանիկ վայրը», «Քո կողքին», «Ներդաշնակ եղիր քեզ հետ»:

Իսկ տարեվերջին Արփին տեսագրել եւ հրապարակել է, թե ինչպես են ինքն ու Միհրանը զարդարում իրենց տան տոնածառը՝ մակագրելով՝ «Մեր առաջին տոնածառը»:

Մահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է