«Քոքից կտրել են». Երեւանում եւ Արմավիրում ծառեր են հատվել (ֆոտո)
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տոնական օրերին ինչ-որ անձինք Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Թաիրովում գործող «Վերոնա» ռեստորանային համալիրի հարեւանութամբ գտնվող Լեոյի փողոցում ծառերի մի իսկական սպանդ են իրականացրել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, անհայտ անձինք քոքից կտրել, իսկ մի քանի ծառեր էլ արմատից պոկել ու շպրտել են:
Արված լուսանկարներից երևում է, որ հատվել են մի քանի հաստաբուն ծառեր, որոնք բնակիչների հավաստմամբ նախքան Նոր տարվա տոները կանգուն էին:
Կայքի տեղեկություններով ծառերը կտրողները որոշել են իրենց շինության պարիսպներն այդ տարածքի հաշվին առաջ տալ:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



